Մանչեսթերում ոստիկանները համերգի ժամանակ պարել են ամբոխի հետ (տեսանյութ)
Անգլիական Մանչեսթեր քաղաքում անցկացվել է One Love Manchester բարեգործական համերգը, որի նպատակը վերջերս տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո մարդկանց գոտեպնդելն ու միասնականության ոգի ստեղծելն է եղել: Բացօթյա համերգի ժամանակ մի քանի ոստիկաններ մոտեցել են մարդկանց ամբոխին և սկսել պարել նրանց հետ: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում ահաբեկչական ակտ է իրականացվել, որի հետևանքով մահացել է 22 մարդ: «Երեխաների հետ պարող այդ ոստիկանը ցույց է տալիս, թե իրականում ինչ հիանալի ոստիկանություն ունենք»,-գրել է @xemiloux24-ը: Հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
