Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է արվել
Մոսկվայում հորդառատ անձրեւների եւ ուժեղ քամու պատճառով փոթորկի նախազգուշացում է արվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հերթապահելու է արտակարգ իրավիճակների ծառայության ավելի քան 350 բրիգադ:
«Եղանակային կանխատեսումների հետ կապված՝ 356 բրիգադ շուրջօրյա հերթապահելու է 285 միավոր տեխնիկայով, այդ թվում՝ հատուկ տեխնիկայով»,- ասված է տարածված հաղորդագրությունում:
