ԱՄՆ Պետդեպը` Ադրբեջանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին
Ադրբեջանական bastainfo-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Պետդեպը քննադատել է ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի և «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի՝ Ադրբեջանում կատարված ձերբակալությունները: «Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում միջազգային և ԵԱՀԿ հանձնառությունները կատարել և դրանց համապատասխան մարդու հիմնարար իրավունքների խախտմամբ ձերբակալվածներին ազատ արձակել: ԱՄՆ Պետդեպը նաև ուշադիր հետևում է Մուխտարլըի առևանգման գործի հանգամանքներին»,- նշված է հայտարարության մեջ:
