«Ցանկացած պահի պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը». Վազգեն Մանուկյան (video)

Եթե Նիկոլ Փաշինյանը գնա, բայց գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, փողը անհավասարությունը, ընտրություններին կեղծիքը մնան, մենք ոչ մի նպատակի չենք հասնի, նորից մի նոր Նիկոլ կառաջանա։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ինչպե՞ս ազատվել այս իշխանություններից. առաջարկում եմ պլան Ա ու Բ:

Ինչ ցույցեր էլ անենք, 100 հազար մարդ էլ հավաքվի, Փաշինյանն ինքնակամ իշխանությունը չի թողնի: Ես նախանձով եմ նայում վրաց ժողովրդին, ինչքան պարկեշ վարչապետ ունեին, որ փոքր դեպքի համար սկզբունքից ելնելով հրաժարական տվեց. սա հրաժարական տվողը չի, ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որ ինքն ունի: Որո՞նք են այդ հենարանները, առաջինը՝ դա մեր հայրենակիցների այն հատվածն է, որը չի գիտակցում է, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում: Մեր պարտքն է մեր հայրենակցիներին բացատրել՝ ինչ է կատարվում: Երկրորդ հենարանը՝ դա ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն:

Երրորդը՝ դա այն պատգամավորներն են, ովքեր նրա հենարանն են ԱԺ-ում: Նրանց հետ ևս պետք է լինել կոշտ, համոզեցուցիչ ու միշտ թողնել նահանջի ճանապարհ... Պետք է լինեն ցույցեր, կաթվածահար արվի քաղաքը, ոտքի կանգնեցնել մարդկանց ու միասնական ջարդել այն հենարանները, որոնց վրա հենված է Փաշինյանը:

Կա նաև պլան Բ. ցանկացած պահի պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ լինել Բ ճանապարհին, բայց դրա համար պետք է, որ շարժումը միասնական առաջ գնա, տեղերում կազմակերպվեն կոմիտեներ»,- ասաց Մանուկյանը:

դիտվել է 882 անգամ
Լրահոս
«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ Տոնոյան Խաղ՝ կրակի հետ․ Մոսկվայի ուղիղ զգուշացումը Երևանին․․․ (video) Պեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով» Խոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներ Արամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումը Մոտ 3 միլիարդի արտահանում ենք ունենալու միայն 2027 թվականին․ Ջհանյան (video) Վերադառնում են կառուցողական փուլ ․«Հրապարակ» Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ» Նորից ուսուցիչ է ձերբակալվել ․«Հրապարակ» 1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ» Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ» Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ» Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am