Առջեւից Ալիեւն է զենքով խփում, թիկունքից Նիկոլը՝ դաշույնով

Վերջին օրերին քրեական նոր գործերի տարափ է: Ճիշտ երկուսուկես տարի առաջ, երբ գալով իշխանության եւ վստահեցնելով, որ շուտով նախկինների թալանը վերադարձնելու է ժողովրդին, Նիկոլ Փաշինյանի գրպանային ԱԱԾ-ն, Ոստիկանությունն ու իրավապահ այլ մարմինները գործի էին անցել, համատարած քրեական գործեր էին հարուցում նախկինների վրա, նույնը պատկերն է նաեւ այս օրերին: Երկուսուկես տարվա ընթացքում ամենաբարձր ամբիոններից, հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով և լայվերով հայտարարվեցին բազմաթիվ քրեական գործերի մասին, որոնցից շատերի ճակատագիրը մինչ այժմ անհասկանալի է, մյուսների մասին հասարակությունը պարզապես մոռացել է, երրորդներն էլ մնացին զուտ աղմուկի մակարդակում։ Չկան դատավճիռներ. դրանք մարդկանց վարկաբեկելու, հանրության մոտ կեղծ պատկերացումներ ձևավորելու գործիքներ են:

Կասկած չկա, որ նորերն էլ արժանանալու են նույն ճակատագրին, պարզապես հողատուն մի քանի պատճառ ունի ռեպրեսիաների նոր ալիք բարձրացնելու համար: Այսպիսով՝ մեկ օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ քրեական գործեր են հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել Մեղրիի քաղաքապետի, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Պետական գույքի առընթեր մարմնի նախկին ղեկավար, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին: Երեքի դեպքում էլ թերեւս պաշտոնական դիրքի չարաշահման հովածն է կիրառվել, սակայն կարիք չկա մանրամասնելու, թե հատկապես, ով ինչի համար է մեղադրվում: Քանզի ինչպես նշեցինք, նախորդների պես դրանք եւս գրվելու են սառույցին, մի պարզ պատճառով, որ եթե մինչ օրս հիմք լիներ նշված մարդկանց պատասխանատվության ենթարկելու, Նիկոլ Փաշինյանն ու իր վնգստացող դատավորները վաղուց արած կլինեին: Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը համատարած քրեական գործերի ցուցումներ տալով ցանկանում է ճնշել ընդդիմադիր ուժերի առաջիկա հանրահավաքային պայքարը, վախեցնել նախկիններին, որ հանկարծ ակտիվություն չցուցաբերեն հավաքներին: Բացի այդ դա պողոսներին կերակրելու միջոց է, որ անխնա պայքարելու է նախկինների դեմ, որոնց կարգել է պատերազմի եւ պարտության մեղավոր: Պատահական չէ, որ վարժեցրած պողոսներով նա նախ գեներացրեց այդ գաղափարը, նկատի ունենքն Գյումրի այցի ընթացքում իբր <<պատահական>> մարդկանց զրույցի ժամանակ թավիշը վերացնելու եւ նախկիններին պատժելու ուղերձ ստացավ, հիմա էլ անմեղսունակի պես լծվել է իր իսկ բերած օրակարգի կատարմանը, իսկ նպատակը մեկն է՝ պահել սեփական աթոռն ու իշխանությունը: Եւ այդուհանդերձ, մարդ ինչքան պետք է բարոյազուրկ լինի, որ քրեական գործ հարուցի սահման պահող համայնքապետի նկատմամբ, խոսքը Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի մասին է, ով պատերազմի օրերին եւ մինչ օրս էլ զենքը ձեռքին կանգնած է թուրքի առջեւ:

Մարդ, ով պատերազմին վիրավորվել, ապաքինվել, հետո նորից գնացել ու մասնակցել է պատերազմին: Կառավարության մի շարք պաշտոնյաների նման դասալիք չէ:

Առջևից Ալիեն է զենքով խփում, թիկունքից էլ Նիկոլը դաշույնով: Սա է ձեր իրական դեմքը: Մեղադրանքներ առաջադրեք, քրեական հետապնդումներ սկսեք բոլոր այն տղամարդկանց նկատմամբ, որոնք ատամներով իրենց հայրենիքն են պահում, ոչ թե թաքնվում կառավարության եւ խորհրդարանի շենքերում:

Անի Սահակյան

դիտվել է 1195 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am