Նիկոլ Փաշինյանի հույսը հարսանիքներն ու թաղումներն են

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Ըստ նրա՝ փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազարով ավելի գործարք, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին։
«Իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31․4 մլրդ դրամով։ Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս covid-ի ազդեցությունները չկային, որովհետև Հայաստանում կորոնավիրուսի դեպք դեռ չէինք արձանագրել։ Իսկ 2020 թվականի փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019 թվականի նկատմամբ։ Հարկ է արձանագրել, որ փետրվարի առաջին 15 օրերին էական աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները։ Իհարկե, էլի ասում եմ, որ այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ։ Սա շատ կարևոր նորություն է»,- հայտարարել է Փաշինյանը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն դրմաշրջանառության մասով գրանցված 31 մլրդ աճը վերագրել է երեք ոլորտների․ սպառման ծավալներն են ավելացել, այսինքն՝ մանրածախ սպառման ոլորտը, արտադրության ոլորտը և ծառայությունների մատուցման ոլորտը։ «Իսկ արձանագրված թվով 604 հազարով ավելի գործարքներից 483 հազարը վերաբերում են ՀԴՄ կտրոններին։ Իսկ ավելի քան 120 հազարը՝ հաշվարկային փաստաթղթերին»,- բացատրել է ՊԵԿ նախագահը։
Հետաքրքիր է, թե ինչի հաշվին կարող էր ավելանալ սպառման ծավալը՝ բնակչության թիվը չի աճել, սահմանները փակ են, տուրիստների հոսք չկա։ Առեղծվածային իրավիճակի վրա լույս է սփռել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբայնը։ «Շատ լավ նորություն է, բայց պետք է ուշադիր լինենք տենդենցի նկատմամբ, որովհետև գիտենք, որ շատ տիպի սպառումներ, օրինակ, հարսանիքներ, միջոցառումներ հետաձգված են եղել։ Եվ հիմա կուտակված պարտքերն են մարվում։ Պետք է ուշադիր լինենք և դեռևս չթուլացնենք այն աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը, մինչև որ համոզված լինենք, որ արդեն կայուն վիճակում ենք գտնվում»,- բացատրել է Քերոբյանը։
Ահա թե ինչ՝ սպառումն աճել է հարսանիքների և նշանդրեքների հաշվին։ Իսկ եթե նա մի քիչ էլ անկեղծ լիներ, ապա կարող էր չթաքցնել, որ սպառման աճին նպաստել են նաև թաղումներն ու սգո արարողությունները ։ Մենք պատերազմի ժամանակ մոտ 5000 զոհ ենք տվել, առ այսօր շարունակվում են հուղարկավորությունները, ինչպես նաև դրան հաջորդող արարողակարգերը որոնք ևս որոշակի ծախսեր են ենթադրում։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսության վերականգնման միակ հույսը հարսանիքներն ու թաղումներն են։ Եթե դրանք չլինեն՝ Նիկոլը կառավարության նիստում ներկայացնելու ցուցանիշ չի ունենա։

Համաձայան Համաշխարհային բանկի հետազոտական տվյալների՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում աղքատ մարդկանց թիվը կարող է ավելանալ 245 հազարով: Ընդ որում այս հետազոտությունը հրապարակվել է մինչև 2020թ․ սեպտեմբերի 27-ի պատերազմը։ Այդ փուլում աղքատների թիվը մեր երկրում բնակչության 27 տոկոսն էր կազմում, սակայն կանխատեսվում է, որ այս տարի արդեն Հայաստանում աղքատության ցուցանիշը կհասնի 35 տոկոսի: Այսինքն՝ կավելանա մոտ 8 տոկոսով։ Հումանիտար, առողջապահական և սոցիալական ճգնաժամն ուղղակի անխուսափելի է։ Նախ բազմաթիվ ընտանիքիներ պատերազմի հետևանքով կորցրել են կերակրողին, շատերն էլ դարձել են հաշմանադամ՝ կորցնելով աշխատունակությունը։ Հետևաբար նման ընտանիքիներն ունենալու են սոցիալական խնդիր։ Սրանից ածանցվում է նաև հումանիտար ճգնաժամը՝ առողջապահության մասով։ Կորոնովիրուսը մի կողմից, ավելի քան 10 հազար զինհաշմանադամները մյուս կողմից բուժծառայության առաջնային կարիք ունեն։ Այդ հոգսը պետք է ընկնի կամ պետության կամ էլ քաղաքացու վրա։ Այս պահին ինչպես պետությունը, այնպես էլ քաղաքացին չունեն առողջապահության աճող պահանջարկը բավարարող ֆինանսական միջոցներ։ Բացի այդ պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան են հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց կեցության, սննդի և երեխաների կրթության կազմակերպումը ևս լրացուցիչ միջոցներ են պահանջում։ Սրան գումարած տնտեսության անկումային վիճակը և ներդրումների իսպառ բացակայությունը։ Աշխատավարձ ու թոշակ վճարելու համար իշխանությունը եվրոբոնդեր է թողարկում, իսկ անցյալ տարվա տվյալներով տնտեսկան անկումը կազմել է 7,5 տոկոս։ Եթե անգամ հրաշք տեղի ունենա և իրականություն դառնա տնտեսական աճի 3,2 տոկոս կանխատեսումը, ապա անցյալ տարվա զրոյական վիճակին հասնելու համար դեռ պետք է սպսենք։
Այլ կերպ ասած՝ միակ խթան մնացել են հարսանիքներն ու թաղումները, մեկ էլ արտագաղթը։ Եթե մարդիկ հեռանան՝ ոչ գլուխը կլինի, ոչ էլ գլխացավը։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5539 անգամ
Լրահոս
Արդեն սովորական բան ա դառել․ Ռոբերտ Քոչարյանին կրկին ծափերով դիմավորեցին դատարանում (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Երևան-Սևան ճանապարհին հրդեհ է բռնկվել թեփով և ալյուրով բարձված բեռնատարում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ «Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ․ Civilnet
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am