Թուրքիայում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համացանցի թուրք օգտատերերը սոցցանցերից օգտվելու փորձի ժամանակ բախվել են դժվարությունների։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։ Պարբերականը նշում է, որ շատերը գանգատվել են Twitter և Facebook սոցցանցեր մուտք գործելու արագությունից՝ կարծես դա հատուկ սահմանափակվել էր։ Նշվում է, որ Թուրքիան տեխնիկապես ունի նման հնարավորություն։ Պարբերականը, սակայն, չի հաստատում նման սահմանափակման փաստը, ինչպես նաև այն, որ դա արվել է հենց ահաբեկչության պատճառով։ Այնուհանդերձ, երկրում հազվադեպ չեն համացանցի կարգավորման դեպքերը։
