Թուրքիայի 30 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
Թուրքիայի Բինգյոլի նահանգապետարանը հայտարարել է 30 գյուղում փողոց դուրս գալու արգելքի մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Ինչպես նշվում է՝ արգելքը կհանվի այդ մասին նահանգապետարանի կողմից համապատասխան հայտարարության հնչեցումից հետո: Հունիսի 5-ից արգելքի հայտարարումը պայմանավորված է Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ իրականացվող գործողություններով:
