Իսկ տունը քանդել կարելի՞ էր

Արցախի ազգային ժողովի պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ։ Նախագծով նախատեսվում է ռուսերենը ևս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»,- նշված է նախագծում:
Որպես հիմնավորում նշվում է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում:
Հենց այս նկատառումներով է թելադրվում ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը»:
Բայց անհասկանալի պատճառներով այս լուրը փոթորկել է ֆեյսբուքահայությանը, հատկապես սորոսական գրանտակերների հանրույթին: Մեկը մյուսի ետեւից ահազանգ է հնչեցնում ՝հասեք, փրկեք, Արցախում վտանգավծ է մեր ինքնությունը: Այո, լեզուն մեր ինքնության պահպանման շարժիչ ուժն է, հայ լեզուն տունն է հայուն, բայց ինչ անել, երբ լեզվից առաջ տունն արդեն քանդել են, Արցախի 75 տոկոսը հանձնել թշնամուն, թողնել ծվեններ եւ այդ ծվենների պաշտպանությունն ու պահպանությունը հանձնել ռուսին: Հիմա ուզում ենք այս կոնտինգենտը խաղաղություն, անվտանգություն ապահովի, լուծի Արցախի հումանիտար խնդիրները՝ գազից մինչեւ հոսանք, բայց չենք ուզում, որ ռուսերենը պաշտոնական լեզու դարձնենք, որպեսզի արցախցու անվտանգություն ապահովողները կարողանան հաղորդակիցը լինեն կատարվող իրադարձություններին:
Այս փոփոխության դեմ ընդվզողներին, հակառուսական տրամադրություններ հրահրողներին հիշեցնենք միայն, որ գուցե նման եռանդով բզկտեինք նրանց, ովքեր Արցախը շան բաժին դարձրեցին, ովքեր արցախցուն թողեցին թուրքի բերան ու հիմա նրանք կամ պետք է ընդունեն իրենց տուն թուրքին, կամ ռուսին՝ իրենց լեզվով ու բարքերով:

Անի Սահակյան

դիտվել է 2946 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am