Սերժ Սարգսյանը չգիտե՞ր Ռոբերտ Քոչարյանի տեղը

Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցը շարունակում է բուռն քննարկումների, նոր հարցադրումների լայն դաշտ բացել: ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի հանդեպ ակնհայտ է, ուստի կարելի է անդրադառնալ այլ տողատակերի, մասնավորապես` Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների համատեքստում։

Այսպիսով՝ ինչո՞ւ 2018-ին Սերժ Սարգսյանը հանգիստ հեռացավ՝ իշխանությունը հանձնելով Նիկոլ Փաշինյանի թիմին, արդյոք Փաշինյանը եղել է Սարգսյանի պրոյեկտը, իշխանափոխությունն էլ պայմանավորվածության արդյունք էր: Սրանք հարցեր են, որոնք երեք տարուց ավելի շրջանառվում են հանրային տրամադրություններում, քաղաքական տարբեր դիսկուրսներում։ Հենց այս պատճառով Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցում այս հարցերը շրջանցվել չէին կարող։ Երրորդ նախագահի պատասխանը բազմաշերտ էր, ինտրիգային, բայցեւ ոչ այնքան համոզիչ: «Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա Դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ ավելի շատ պատասխանելով այն հարցին, թե ինչու իշխանությունը չի փոխանցել Կարեն Կարապետյանին, հատկապես, որ դա ամենահավանական սցենար էր համարվում 2016-ի սեպտեմբերից սկսած, երբ Կարեն Կարապետյանը Մոսկվայից գործուղվեց Երևան՝ վարչապետի կարգավիճակում: Սերժ Սարգսյանն անուղղակիորեն պատասխանեց այդ հարցին` ասելով, որ ԼՂ կարգավորման գործընթացում վտանգավոր էր «գլխավոր բանակցողին» փոխելը։ Եւ որ ինքը երրորդ ժամկետում համաձայնել է պետության ղեկավարի պաշտոն զբաղեցնել միայն Արցախի ճակատագրի նկատմամբ մտահոգությունից դրդված, որպեսզի ճակատագրական զարգացումներ չլինեին այն փուլում, երբ բանակցությունները կարծես թե վերջնական հանգրվանի էին հասել՝ 5+2 տարածքային ձեւաչափում:
Սերժ Սսարգսյանին իր պատասխանից հետո կարելի է մի շարք հարցադրումներ ներկայացնել:
Նախ՝ եթե իսկապես կար ցանկություն լուծելու այդ ձեւաչափում, ինչու պաշտոնավարման տասը տարիների ընթացքում ինքը չհասցրեց գործընթացն ավարտին, առավել եւս ժողովրդին չպատրաստեց դրան:
Երկրորդ՝ այդ ինչպես 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը փոխանցեց իրեն, ըստ էության, փոխվեց բանակցողը, բայց ճակատագրական, առավել եւս ազգակործան զարգացումներ տեղի չունեցան, քանի որ նոր բանակցողը եւս նախորդի պես կանգնած էր ղարաբաղյան խնդրի ակունքներում:
Երրորդ՝ հայտարարվում է իբր անվտանգային նկատառումներից ելնելով է համաձայնել երրորդ ժամկետ պաշտոնավարման, այդ դեպքում ինչո՞ւ որեւէ անգամ հանրության հետ այդ թեմայով երկխոսություն տեղի չունեցավ, Սերժ Սարգսյանը երբեւէ չանկեղծացավ իշխանության ղեկին մնալու դրդապատճառների մասին, միգուցե այդ պարագայում 2018-ին ինքը չբախվեր <Մերժիր Սերժին>> խնդրին:

Սերժ Սարգսյանը, հակառակը, իր եւ իր թիմի պահվածքով գրգռեց հանրությանը, նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, ապա հայտարարեց, թե չի հավակնում պետության ղեկավար դառնալ, հետո ՀՀԿ-ականների խնդրագրերը լսվեցին, որոնց ի պատասխան ասաց, թե թիմը պարտադրում է, ինքը չի կարող հրաժարվել այդ պատասխանատվությունից: Այն պարագայում, երբ նրան զգուշացնում էին պատերազմական երկրում խորհրդարանական կառավարման վտանգների եւ այն մասին, որ մեկ դար առաջ մենք պետություն ենք կորցրել այդ համակարգի պայմաններում: Հանուն երրորդ ժամկետի ՀՀԿ ղեկավարը փոխեց պետության կառավարման մոդելը:
Ինչ վերաբերում է, թե 2018-ին իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, Սերժ Սարգսյանը նախ պետք է բացատրի՝ այդ դեպքում ինչու էր հրաժարականի տեքստում ասում՝ <<Նիկոլը ճիշտ է, ես սխալվեցի>>: Մինչ այդ բոլոր հիմքերն ունենք հայտարարությունն ընդունել ուղղակի՝ իշխանությունը փոխանցեցի Նիկոլին, որովհետեւ ինքը ճիշտ էր…

Այնպես որ, Կարեն Կարապետյանի կողմը սլաքներն ուղղելուց առաջ պետք է նախ անկեղծ լինել. Որովհետեւ ով ով Սերժ Սարգսյանը պետք է հասկանար՝ եթե իր պես փորձառու, տարիների ընթացքում բազում առանցքային պաշտոններում թրծված պաշտոնյան չի կարողանում դիմակայել ժողովրդական նման ցասման, ապա Կարեն Կարապետյանի պես փխրուն գործիչը շատ արագ է ընկրկելու, հատկապես, որ ոչ թիմ ուներ, ոչ էլ մարդկային տոկունություն:
Չենք բացառում, որ Կարապետյանը կարող էր հավաստիացնել, որ կարող է իշխանությունը ստանձնել, բայց Սերժ Սարգսյանի ողջ փորձառությունը, անցած ճանապարհը չէին հուշո՞ւմ, թե ինչ հանգուցալուծում է լինելու, վտանգը չէր զգո՞ւմ ու հասկանում, որ պետք է մինչեւ վերջ պայքարել, հատկապես, որ ծավալվել էր հակաղարաբաղյան շարժում՝ սորոսաթրքական հովանավորչությամբ:
Եւ վերջապես, եթե ժառանգորդի հարցում Սերժ Սարգսյանը երկմտել է Կարեն Կարապետյանի հարցում, ապա ի՞նչն էր խանգարում իշխանությունը հետ փոխանցել Ռոբերտ Քոչարյանին, ով ոչ միայն ղարաբաղյան խնդրի կարգավորման փայլուն բանակցող է եղել, միակ նախագահը ում պաշտոնավարման ընթացքում Արցախից մեկ միլիմետր չենք զիջել թշնամուն, այլեւ իր նախագահության տարիներին տնտեսական աննախադեպ թռիչքներ է ապահովել Հայաստանում, իսկ զուգահեռ զարգացել է Արցախը: Հատկապես, որ հեռանալիս երրորդ նախագահը հայտարարել էր, թե չի պատրաստվում երիտասարդ թոշակառու դառնալ՝ թերեւս ակնկալելով, որ վարչապետ-նախագահ փոխատեղմամբ Հայաստանում եւս Պուտին-Մեդվեդեւ բանաձեւումով իշխանությունը կփոխանցեն մեկմեկու:
Փոխարենը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների ընթացքում իշխանական քարոզչամեքենան կենտրոնացել էր Քոչարյանի վարկաբեկման գործին:

Եթե ոչ որպես ժառանգորդի, ապա հարկադրված փոխանցեր 2018-ի իր հրաժարականից հետո՝ հաշվի առնելով, որ քանի ղարաբաղյան հարցը լուծված չէ, ուղղակի օդուջրի պես պարտադիր է, որ նոր բանակցողը լիներ ոչ թե Կարապետյանի պես քաղաքական տուրիստը, ում որտեղ լավ աշխատանք են առաջարկում, ճամպրուկը վերցնում գնում է, այլ արցախյան խնդրի գիտակներից մեկին` Ռոբերտ Քոչարյանին, չէ՞ որ նորանկախ Հայաստանի պատմության բոլոր ժամանակներում սա կարծես օրինաչափություն է եղել:
Սերժ Սարգսյանը, սակայն գնաց իր ճանապարհով, իր հաշվարկներով, որի արդյունքը Արցախի ոչնչացումն էր, քանզի՝ եթե դու չես գտնում արժանի փոխարինողի, պետության ղեկը ստանձնում են արկածախնդիր անհայրենիքները, որոնք առանց աչք թարթելու հանձնում են հայրենիքը ու ցեղասպանության տանում ազգը:

Անի Սահակյան

դիտվել է 9004 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am