Հնդկաստանում ավտոբուսն այրվել է. կան զոհեր
Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսն այրվել է՝ իր 22 ուղեւորներներով: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի լույս 5-ի գիշերը Ութար Փրադեշի նահանգի Բարելի քաղաքի շրջանում: Ավտոբուսի դիզելային բաքը պայթել է բեռնատարի հետ բախվելուց հետո: Ավտոբուսը, որի ուղեւորներից շատերը քնած են եղել, արագորեն կրակով է բռնվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
