Մահ կամ իշխանություն․ Նիկոլ Փաշինյանի ինքնադատավճիռը

«168 ժամ» թերթը գրում է. «Արդյոք նոյեմբերի 9-ից հետո, իսկ գուցե դրանից առաջ՝ պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ ակնթարթ մտածե՞լ է հրաժարական տալու մասին։ Այս հարցի ստույգ պատասխանը հայտնի չէ, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ մտածողն ինքը տեղեկություն չի տրամադրել մտածումի մասին։ Բայց առանց պատասխանն իմանալու անգամ, կարելի է գրեթե ստույգ ենթադրել, թե մտածելու դեպքում ինչո՞ւ է նա հրաժարվել այդ՝ անայլընտրանք թվացող քայլից։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ նրանից դուրս անցել է բոլոր կարմիր գծերը, գրված ու չգրված օրենքներն ու նորմերը։ Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների հետ պայքարում Նիկոլ Փաշինյանը հատել է կարմիր գծեր՝ ոչ միայն իշխանության գալուց հետո, այլև դրանից շատ առաջ։ Նա ի սկզբանե քաղաքականությունը դիտարկել է որպես կենաց-մահու պայքար, որտեղ կա՛մ հաղթում ես, կա՛մ ոչնչանում։ Նրան հաջողվել է հաղթել, ինչը հիմք է տվել դիմելու ընդդիմախոսներին քաղաքականապես ու բարոյապես ոչնչացնելու քայլերի։

Նիկոլ Փաշինյանը դա արել է 2.5 տարի, շարունակում է անել նաև այսօր։ Հատելով մարդկային, քաղաքական ու բարոյական բոլոր սահմանագծերը՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ինքզինքը՝ որևէ պարագայում իր համար նահանջի, հրաժարականի ու դրանից հետո հանգիստ կյանքի որևէ հնարավորություն չթողնելով։ Եթե ոչ միայն, ապա նաև նահանջի հնարավորության բացակայությունն է Նիկոլ Փաշինյանին ստիպում ամեն գնով կառչած մնալ իշխանությունից, որովհետև նա, ոչ առանց հիմքի, մտահոգվում է, որ առանց իշխանության ինքը, մեղմ ասած, չի կարող հանգիստ կյանք ունենալ։

Բայց եթե պատերազմից առաջ դա այդպես էր միայն ներքին կյանքում, քաղաքական հակառակորդների առումով, ապա պատերազմից հետո պատկերը Նիկոլ Փաշինյանի համար ավելի ողբերգական, նահանջի հնարավորությունն էլ՝ ավելի անկարելի է դարձել։ Պատերազմում Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է շատ ավելի անթույլատրելի կարմիր գծեր՝ Արցախի, նրա ամբողջականության, հազարավոր մարդկային կյանքերի տեսքով։

Արցախյան պատերազմը դարձել է Նիկոլ Փաշինյանի աննահանջության վերջնական դատավճիռը, քանի որ դրանից հետո իշխանություն կորցնելու պարագայում նա լավագույն դեպքում կարող է պատասխան տալ օրենքի առաջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսպիսով, ներքին ու արտաքին կարմիր գծերը հատելով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն դրել է «մահ կամ իշխանություն» փակուղային իրավիճակում, որից գոնե տեսանելի ելքեր չեն ուրվագծվում։

Ի հեճուկս տարիներ առաջ հանրապետությունով մեկ իր իսկ բղավոցների՝ այն մասին, որ «ելք կա»։ Նիկոլ Փաշինյանն ինքը՝ ելք չունենալով ու որպես միակ ելք դիտարկելով իշխանության պահպանումը՝ անելանելի վիճակի մեջ է դրել նաև Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ճակատագրի հեգնանքով Հայաստանի համար միակ ելքը դարձել է Նիկոլ Փաշինյանի ելքն իշխանությունից՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1286 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am