Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Եվրոպայում
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնը Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքն առաջվա պես բարձր է մնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: «Ես կցանկանայի խորը համերաշխություն հայտնել բրիտանական ժողովրդին: Այդ ահաբեկչությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ սպառնալիքը մեր աշխարհամասում չափազանց բարձր է մնում: Մեր ծառայությունները հատուկ ուշադրություն են դարձնում «թույլ ազդանշանների» հայտնաբերմանը, որոնք վկայում են այս կամ այն մարդու արմատականացումը կամ գործողությունների դիմելու վտանգը»,-հայտարարել է Կոլոնը:
