Հենրիխ Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» խաղի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի` «Ռեալ»-ի դեմ առաջիկա մրցախաղին: «Գիտենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը շատ լավ թիմ է: Բայց, կարծում եմ, որ այս տարի շատ ֆուտբոլիստներ կգան և կգնան մեր թիմից: Դեռ ժամանակ ունենք վերլուծելու և պատրաստվելու: Մինչ այդ խաղը դեռ շատ ժամանակ կա: Սակայն շատ հաճելի է խաղալ նման խաղեր»,- ասաց Մխիթարյանը:
