Նիկոլի «ճիշտն» ու Սերժ Սարգսյանի գաղտնիքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Արմնյուզին մի քանի օր է դարձել է ներքաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը: Պետք է, սակայն, նկատել, որ տեւական լռությունից հետո Սերժ Ազատիչի հարցազրույցն ավելի շատ նոր հարցադրումներ են առաջ բերում, քան տալիս որոշ հարցերի պատասխաններ, որոնք, ի դեպ, խոստացել էր: Օրինակ, այդպես էլ չհստակեցրեց՝ ինչ նկատի ուներ 2018-ի իր հրաժարականի հայտարարության մեջ ասելով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի:

Հարցադրումը հնչեց հետեւյալ կերպ՝ արդյոք դա վերաբերում էր իր հետեւորդին եւ բացասական պատասխան եղավ: Սերժ Սարգսյանը շրջանցեց բուն հարցը, ասելով, թե իր այս հայտարարությունը խմբագրել է երեք անգամ: Հավանաբար, հարցի պատասխանը կհնչի ավելի ուշ՝ ավելի վճռական ժամանակահատվածում:
Այսուհանդերձ, հարցազրույցի ամենաուշագրավ հատվածներից մեկը մեր դիտարկմամբ այն էր, երբ հարցազրուցավարը արհեստածին հարց հնչեցրեց առ այն, թե «ի՞նչ գնով կանգնեցրինք ապրիլյան պատերազմը, ինձնից լավ գիտեք, որ օրինակ՝ տվյալներ կան, որ մենք բանավոր համաձայնել ենք 7 շրջանները զիջել՝ ապրիլյան պատերազմը կնագնեցնելու գնով»: Հարցադրումն ինքնին աբսուրդ է, քանի որ երկուսուկես տարվա ընթացքում որեւէ անգամ նման խոսակցություններ քաղաքական, հանրային դիսկուրսում չեն ծավալվել, մամուլում եւս այդ մասին որեւէ հրապարակում չի եղել: Եւ հետեւաբար տարօրինակ էր, թե ինչու եւ ինչի համար հնչեց այդ հարցադրումը, որին ի պատասխան Հայաստանի երրորդ նախագահն ասաց. «Ոչ, երբեք, այդպիսի տեսակետն իրականության հետ որևէ առնչություն չունի: Իսկ այդ տվյալները, կներեք, Դուք որտեղի՞ց եք ստացել, իրականության մեջ այդպիսի բան չի եղել: Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված և կրելով մեծ կորուստներ ստիպված է եղել նստել բանակցայի սեղանի շուրջ»:

Այս հարցուպատասխանով, ըստ էության, լայն դաշտ բացվեց Սերժ Սարգսյանի բնորոշած կապիտուլանտ իշխանությունների մանեւրի համար: Եւ պատահական չէ, որ հարցազրույցից մեկ օր անց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների արդյունքում: <<Երևի դա Սերժ Սարգսյանը կարող է ավելի հստակ ասել, բայց ապրիլյան պատերազմը կանգնել է, և դրան հետևել էր ժամանակացույց, ըստ որի պետք է այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեին>>, ասել է բարձրաստիճան պաշտոնյան: Այսինքն՝ դրանք տարածքները վերադարձնելո՞ւ խոստումներ են: Գրիգորյանը կրկին օդում կախված է թողել.<<Դրանց մասին երևի կարող է Սերժ Սարգսյանն ավելի հստակ խոսել>>:

Հիպոթետիկ ընդունենք, որ սույն պաշտոնյայի ասածներում կա ճշմարտության հատիկ, բայց հենց այդ պահին հարց է առաջանում՝ եթե Սերժ Սարգսյանն ինչ որ բան էր խոստացել Ալիեւին, ինչու կապիտուլանտները երկուսուկես տարվա ընթացքում գեթ մեկ անգամ չհայտարարեցին այդ մասին, չէ որ Նիկոլ Փաշինյանը իր կառուցողական եւ կիրթ գործընկերոջ՝ Ալիեւի հետ ուղիղ կապի մեջ էր: Թող ասեին, ժողովուրդ ջան, Սերժը հողերը 5+2 շրջանները խոստացել է, ինչ եք ասում, տանք, թե չտանք: Փոխարենը ոչ միայն 7 շրջանը միանգամից հանձնեցին՝ առանց Արցախի կարգավիճակի քննարկման, որը նախատեսվում էր Սերժ Սարգսյանի բանակցած տարբերակով, հանձնեցին Շուշին, Հադրութը, մի զգալի մաս Արցախի այլ տարածքներից, եւ ամենակարեւորը տարածքները հանձնելուց զատ ավելի քան հինգ հազար զոհ տվեցին: Իշխանության կողմից այս թեմայի շահարկումը, իհարկե, չի կարող հանրության գիտակից հատվածի վրա որեւէ ազդեցություն ունենալ, բայց այն կաշխատի պողոսների համար: Դժվար թե Սերժ Սարգսյանը չգիտակցեր, թե այս թեման ինչ շահարկումների է ենթարկվելու Փաշինյանի եւ իր թիմի կողմից, ուստի կարելի էր թեման հիմնովին փակել, ասելով՝ մի բան է բանակցելը, մեկ այլ բան, հող պահելը, կամ հանձնելը: Իսկ փաստն այն է, որ այդ տարածքները ոչ միայն պահել ենք, այլ զարգացրել: Հակառակ պարագայում ստացվում է լեզու դնել Փաշինյանի եւ իր թիմի բերանում, մանեւրի , շահարկման առիթներ տալ, այն պարագայում, երբ ընդդիմությունը վճռորոշ գործընթացներ է սկսում, փետրվարի 20-ի հանրահավաքով ազդարարվում է պայքարի նոր սկիզբ՝ Ռոբերտ Քոչարյանի բացահայտ հայտից հետո:
Մինչդեռ ընդդիմությունը հայտնվում է նոր հարվածների տակ, եւ անգամ Էդմոն Մարուքյանի նման գրպանային ընդդիմությունը կարող է քննադատել, ասելով, եթե ոչմիթիզականներ էիք, ու պատրաստ էիք տարածքները վերադարձնել, ապա ինչու էիք միլիարդներ ծախսում այդ տարածքների՝ Ջեբրայիլի, Կուբաթլույի վրա:

Անի Սահակյան

դիտվել է 5134 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am