Պոլսի Աթոռի հարցը՝ Մայր Աթոռի կուլիսների ետևում․ «Հայ Ձայն»

Չնայած կուլիս բառը անհարիր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու «փակ դռներ»-ի ետևում տեղի ունենալիք ցանկացած խորհրդակցությանը, սակայն այս փուլում նման ձևակերպումն ամենահարիրն է առկա իրավիճակին: Խոսքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միաբանական ընդհանուր ժողովի մասին է, որին իր մասնակցությունը պիտի բերի նաև Պոլսո համայնքը ներկայացնող կրոնական և աշխարհական պատվիրակությունը: Սպասելի է, որ վաղը՝ հունիսի 6-ին, սկիզբ առնելիք ժողովի հիմնական օրակարգը կհատկացվի Հայ Եկեղեցու կանոնադրությանը և այդ առումով առաջարկվելիք բարեփոխումներին: Կան նաև այլ հարցեր, սակայն հիմնականը կմնա եկեղեցական բարենորոգության խնդիրը, որի կարիքն այնքան ունի մեր եկեղեցին: Միաժամանակ, այսօր մեր հավաքական կյանքը հուզող հիմնական թեմաներից մեկը համարվում է Պոլսո Պատրիարքության խնդիրը, որը միայն շաբաթներ առաջ դրական նոր հուն մտավ Արամ Աթեշյանի տված և «սպասելի» դարձած հրաժարականով: «Հայ Ձայն»-ի տեղեկություններով՝ Պոլսո Պատրիարքության տագնապի օրակարգը չպիտի լինի միաբանական ընդհանուր ժողովի սեղանին, սակայն չի բացառվում, որ այդ թեման քննարկվի Մայր Աթոռի կուլիսային հանդիպումների ընթացքում: Չպետք է մոռանալ, որ Պոլիսից Մայր Աթոռ ժամանած պատվիրակության մեջ կան բոլոր այն միաբանները, որոնք ուղղակի առնչված են այս տագնապին: Այստեղ է նաև, որ Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետը իր հայրական հորդորները պիտի տա այդ միաբաններին և հատկապես Արամ Աթեշյանին: Հիշեցնենք, որ Աթեշյանն իր կեցվածքով և հատկապես անցնող փետրվարին Մայր Աթոռում տեղի ունեցած ժողովի և «համաձայնություն»-ից հետո անտեսել ու նոյնիսկ վիրավորել էր Մայր Աթոռի վարկը, ու շատ զարմանալի կլինի, եթե այս կեցվածքի դիմաց Էջմիածինը որոշակի կեցվածք չընդունի ինը տարուց ի վեր անտերության եզրին հասցրած Պոլսո դարավոր եկեղեցին ու նրա շուրջը գործող կրոնական, ընկերային և տնտեսական կառույցներին:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am