Մենք լուսանցքում ենք, տարածաշրջանը եռում է առանց Հայաստանի

Բաքվում փետրվարի 19-ին տեղի է ունենալու Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը:

Ինչպես փոխանցել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Բաքու է ժամանելու փետրվարի 18-ին, իսկ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ փետրվարի 19-ին: Նախատեսվում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումները թուրք և վրացի գործընկերների հետ:

Այսպես, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները փետրվարի 19-ին Բաքվում եռակողմ հանդիպում կանցկացնեն:
Ըստ տեղեկությունների` Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ թուրքական դիվանագիտության ղեկավարը հանդիպումներ կունենա երկրի իշխանությունների հետ, իսկ փետրվարի 19-ին տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Չավուշօղլուն նախորդ անգամ Ադրբեջան էր ժամանել նոյեմբերին՝ ղարաբաղյան պատերազմի ընթացքում, ինչպես հայտարարել էր՝ «Ադրբեջանին իրենց աջակցությունը վերահաստատելու նպատակով»:

Հայաստանում հիմա կհնչեն ամագորգոռ հայտարարություններ հարևան Վրաստանի հասցեին, թե տեսեք, ինչպես են Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործընկերություն անում...
Իսկ Հայաստանի հետ ո՞վ է ընկերություն անում, կամ՝ ինչո՞ւ Վրաստանը պատերազմի ընթացքում այնպիսի բարեկամություն չարեց, որը մենք էինք ակնկալում... Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանը դարձել է լուսանցքային պետություն:

Կա մեկ պատասխան, Հայաստանի բոլոր ձախողումների մեղքը մեկ մարդու ուսերին և այդ մեկ մարդը՝ Փաշինյանն է: Այսօր, մեր հարևան Վրաստանն էլ մեզ վերաբերում է սովորական, «պլանային» պետության հետ, որտեղ կայցելեն, որովհետև այդպես է պահանջում էտիկետը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, առաջիկայում նա այցեր կկատարի Վրաստանի հարևան երկրներ, որտեղ գործընկերների հետ կքննարկի երկրների միջև տնտեսական դիվանագիտությունը:

Ինչպես կառավարության նիստից հետո է հայտարարել Զալկալիանին, Վրաստանի համար շատ կարևոր է աշխարհաքաղաքական նախագծերի տնտեսական խրախուսումը: «Առաջիկայում ես այցեր կունենամ մեր հարևան երկրներ և ամենակարևոր թեմաներից մեկը կլինի հենց տնտեսական դիվանագիտությունը, մեզ համար կարևոր է աշխարհաքաղաքական նախագծերի տնտեսական խթանումը և համատեղ այն երկրներին ներկայացումը, որտեղից հնարավոր է լրացուցիչ բեռներ ներգրավել Վրաստանի տարածքով», նշել է Զալկալիանին:

Թուրքիայի և Վրաստանի միջև Ազատ առևտրի մասին համաձայնագրում կատարվել են կարևոր փոփոխություններ, որոնք կնպաստեն երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնմանը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի և Թուրքիայի դեսպանություններին:

Դիվանագիտական ներկայացուցչությունների տեղեկություններով՝ Թուրքիայի խորհրդարանը փոփոխությունները հաստատել է փետրվարի 10-ին: Դրանք առավելապես վերաբերում են «ապրանքի ծագում» հասկացության սահմանմանը: Դրանից բացի, փոփոխությունները թույլ են տալիս ազատ առևտրի ռեժիմի շրջանակում Վրաստանից ԵՄ արտահանել ապրանքներ, որոնք արտադրվել են թուրքական հումքով:
«Համաձայնագրի շնորհիվ կմեծանա արտադրանքի տեսականին, որը կարող է արտահանվել ԵՄ: Սա օգուտներ կբերի ինչպես վրացական, այնպես էլ թուրքական բիզնեսին»,- նշված է հայտարարության մեջ:

Դեսպանությունում համոզված են, որ սա կխթանի Վրաստանի տնտեսության մեջ թուրքական ներդրումները, կնպաստի համատեղ ընկերությունների և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Թուրքիան Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է: 2020 թվականին երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է գրեթե 1,6 մլրդ դոլար: Թբիլիսին և Անկարան ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացրել են 2008 թվականին:

Վրաստանը նաև ազատ առևտուր է կատարում ԵՄ-ի, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (EFTA) երկրների, Հոնկոնգի և Չինաստանի հետ: Ակտիվորեն քննարկվում է Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ համանման համաձայնագրերի ստորագրման հնարավորությունը: Բանակցություններ են սկսվել նաև Հնդկաստանի հետ: Երկրի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանի զուտ արտահանման 87 տոկոսը բաժին է ընկել ազատ առևտրի ռեժիմով երկրներին:
Նկատենք, որ օրեր առաջ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով Թուրքիայից առաջին գնացքը ժամանեց Ռուսաստան։ Գնացքը Անկարայից դուրս էր եկել հունվարի 29-ին և Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Կալուգայի շրջան է հասել 11 օրում։ 15 վագոնից բաղկացած բեռնատար շարժակազմը Ռուսաստան տեղափոխել է թուրքական արտադրության գազօջախներ և սպասք լվացող մեքենաներ։

Մոսկվայից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Վորսինո բնակավայրում գնացքը պաշտոնական արարողությամբ դիմավորել են տեղական իշխանությունները և Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը, հաղորդում է «Ազատությունը»: Կարևորելով երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը՝ դեսպան Մեհմեթ Սամսարը հայտարարել է, թե սա ոչ միայն երկաթուղի է լինելու, այլև «երկու ժողովուրդներին միավորող բարեկամության ուրույն կամուրջ»։ «Մենք շարունակում ենք առաջ ընթանալ դեպի նպատակակետը, որը մեզ համար սահմանել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - տեղական լրատվամիջոցներին ասել է Սամսարը։

Խոսքը երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ ամերիկյան դոլարի հասցնելու մասին նախանշված նպատակին է վերաբերում, որի մասին Էրդողանը հայտարարել էր 2019-ի ապրիլին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում։
Թուրքիայից Ռուսաստան այս ուղով առաջին անգամ է գնացք ժամանում։ Նախկինում տվյալ ուղղությամբ բեռնափոխադրումներն իրականացվում էին ծովով, ինչն ավելացնում էր փոխադրման թե՛ տևողությունը, թե՛ ծախսերը։ Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգիծը շահագործման հանձնվեց 2017 թվականի հոկտեմբերին՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համագործակցությամբ։ Հայաստանը շրջանցող երկաթուղին նպատակ ուներ Թուրքիային կապել նաև Կենտրոնական Ասիայի երկրները։ 2019 թվականին Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները հուշագիր ստորագրեցին երկաթգծին ռուսական երկաթուղու միացման հնարավորության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում 44 օր տևած պատերազմի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության 9-րդ կետով համաձայնություն էր ձեռք բերվում նաև ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային կապերը։ Նույն կազմով հանդիպման ընթացքում 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությամբ ստեղծված աշխատանքային խումբն այժմ պլանավորում է երկաթուղային, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային փոխադրումների կազմակերպման ուղղությամբ աշխատանքը։ Հայտարարության այս կետի իրագործումը ցամաքային հաղորդակցության մեկ այլ ճանապարհ կբացի Ռուսաստանի և Թուրքիայի համար՝ արդեն նաև Հայաստանի տարածքով։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3746 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am