Պատարագ` բանտում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մեխիկոյից մեկնել է Մեքսիկայի ամենավտանգավոր քաղաքներից մեկը՝ Սյուդադ Խուարես, որը տեղակայված է ԱՄՆ-ի հետ սահմանին: Այս մասին գրում է BBC-ն: Այցի ընթացքում քահանայապետը կայցելի քաղաքային բանտ և սահմանին պատարագ կմատուցի: Ակնկալվում է, որ նրան լսելու համար կհավաքվի մի քանի տասնյակ հազար մարդ: Պատարագը հնարավոր կլինի դիտել նաև հսկայական մոնիտորներով, որոնք տեղադրված են ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ-Պասո սահմանակից քաղաքում:
