Պուտինի հետ Էրդողանի ընկերական հարաբերություններին խանդում են, բայց՝ ոչ ավելին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ԱՄՆ-ին մեղադրեց քուրդ զինյալներին աջակցելու մեջ, ովքեր, ըստ Անկարայի, 13 առևանգված թուրքի են մահապատժի են ենթարկել հյուսիսային Իրաքում` հավելելով, որ ԱՄՆ-ի դատապարտման հայտարարությունը «կատակ» էր: Նախօրեին Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները 13 թուրքի են մահապատժի են ենթարկել, այդ թվում` զինվորականների և ոստիկանների:

Վաշինգտոնը հայտարարել է, որ դատապարտում է սպանությունները, եթե հաստատվեն այն տեղեկությունները, որ ՔԱԿ-ն է պատասխանատու դրանց համար: Էրդողանի խոսքով` ԱՄՆ հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք աջակցում են ՔԱԿ-ին և սիրիական քրդական ուժերին:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում ԱՄՆ դեսպանին, որպեսզի «ամենավճռական ձևով» իր արձագանքն արտահայտի քուրդ զինյալների կողմից գերեվարված 13 թուրքերի սպանության մասին հայտարարությանը, որը նախագահ Թայիփ Էրդողանը «կատակ» է անվանել:

Անկարան կիրակի օրը հայտարարեց, որ արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունների ժամանակ մահապատժի են ենթարկել գերիների, այդ թվում՝ թուրք զինվորականների և ոստիկանների: ԱՄՆ-ը հայտարարել է, որ սատարում է Թուրքիային և դատապարտում է սպանությունները, եթե հաստատվի, որ պատասխանատվությունը ՔԱԿ-ն է կրում: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նաև դժգոհել է «այն երկրների լռությունից, որոնք հայտարարում են ահաբեկչության դեմ իրենց պայքարի մասին»:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից:

Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարևորությունը, ընդհանուր հետաքրքրությունը ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների, ներառական կառավարման և մարդու իրավունքները հարգելու կարևորությունը: Երկու կողմերն էլ պարտավորվել են ամրապնդել համագործակցությունը և աջակցել Սիրիայում հակամարտության քաղաքական լուծմանը:

«Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել Իրաքի հյուսիսում թուրք պատանդների մահվան կապակցությամբ և հաստատել է մեր կարծիքն այն մասին, որ ՔԱԿ-ի ահաբեկիչները պատասխանատվություն են կրում»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Բլինքենը նաև աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հունաստանի միջև նախնական բանակցություններին:

Թուրքիայի կողմից C-400-ների ձեռքբերման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է, շեշտում է Պետդեպարտամենտը: «Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումն անփոփոխ է», օրեր առաջ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Ռուսական C-400-ները անհամատեղելի են ՆԱՏO-ի սարքավորումների հետ։ Դրանք սպառնալիք են հանդիսանում ՆԱՏO-ի կողմից օգտագործվող տեխնոլոգիաների համար, և [դրանց կիրառումը] անհամատեղելի է Թուրքիայի` որպես ՆԱՏO-ի անդամի ստանձնած պարտավորությունների հետ», - հայտարարում էր ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը՝ արձագանքելով Անկարայից վերջին օրերին հնչող հաշտեցման զգուշավոր ազդակներին։

Անցյալ շաբաթ թուրքական մամուլում տեղեկություններ ի հայտ եկան, որոնց համաձայն` Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չէր բացառել, որ թուրքական բանակը կարող է հրաժարվել C-400-ները երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգում ամբողջությամբ ինտեգրելու գաղափարից։ Աքարն ակնարկել էր, որ ռուսական արտադրության հակահրթիռային համակարգերը կարող են մասնակի մարտական հերթապահություն իրականացնել, ինչը, թուրքական որոշ աղբյուրների պնդմամբ, կարող է այս հարցում Վաշինգտոնի հետ առկա տարաձայնությունների փոխզիջումային լուծման հիմք հանդիսանալ։

Նեդ Փրայսի հնչեցրած հայտարարություններից դատելով, սակայն, Բայդենի վարչակազմը այս հարցում հակված չէ հրաժարվել նախորդների որդեգրած կոշտ դիրքորոշումից։ «Ինչպես գիտեք, Ռուսաստանից սպառազինության նման նշանակալի խմբաքանակի ձեռքբերումը հանգեցրեց Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառմանը։ Դրանք նախատեսված են մեր օրենսդրությամբ, մասնավորաբար՝ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով հակազդման մասին» օրենքով (CAATSA): Այնպես որ, մենք այսօր էլ շարունակում ենք կոչ անել Թուրքիային հրաժարվել այդ համակարգերից», նշեց Պետդեպարտամենտի խոսնակը։

Հիշեցնենք, որ C-400 համակարգերի ձեռքբերման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանվեցին նախորդ տարեվերջին։ Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցները անհատական բնույթ էին կրում։ Դրանց թիրախում էին հայտնվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։ Դրանից մի քանի ամիս առաջ էլ Վաշինգտոնը որոշել էր Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը հեռացնել նորագույն F-35A կործանիչների թողարկման արտադրական ցիկլից։

Փորձագետները, սակայն, քիչ հավանական են համարում, որ պաշտոնական Անկարան այդքան հեշտորեն կնահանջի ամերիկյան ճնշման առջև։ C-400-ների գործարկումից հրաժարումը կարող է լրջորեն վնասել նախևառաջ Ռուսաստանի հետ Անկարայի՝ վերջին տարիներին անշեղորեն ջերմացող հարաբերությունները։

Բացի այդ, չի կարելի շրջանցել հարցի տնտեսական կողմը։ Համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի համար լրջագույն ֆինանսական բեռ էր․ Անկարան C-400 համակարգերի համար ռուսական սպառազինության վաճառքով զբաղվող "Рособоронэкспорт" ընկերությանը 2 միլիարդ 500 միլիոն դոլար էր վճարել ։Այդ գումարի զգալի մասը Թուրքիան կարողացել էր հայթայթել Ռուսաստանից՝ արտոնյալ վարկի տեսքով։
Ուշագրավ է, որ վերջին օրերին Վաշինգտոնում նկատում են՝ ամերիկյան նոր վարչակազմը չի շտապում ուղղակի կապի մեջ մտնել Թուրքիայի իշխանությունների հետ՝ առկա տարաձայնությունները քննարկելու նպատակով։

«Ինչո՞ւ պետքարտուղար Բլինքենը մինչ օրս չի զրուցել իր թուրք պաշտոնակցի հետ։ Արդեն երեք շաբաթ է, ինչ նա նշանակվել է այդ պաշտոնում, սակայն նման հեռախոսազրույց դեռ չի կայացել։ Շատերի կարծիքով՝ դա [ամերիկյան կողմի] քամահրական վերաբերմունքի դրսևորում է», - երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակին նման հարց ուղղեց ներկա լրագրողներից մեկը։ «Ես իհարկե զերծ կմնայի նման բնութագրումից։ Նախկինում էլ ասել եմ, այժմ էլ կկրկնեմ,որ Թուրքիան մեր վաղեմի դաշնակիցն է։ Մենք մեր թուրք գործընկերների հետ ընդհանուր շահեր ունենք։ Ակնկալում եմ, որ պետքարտուղարը և նրա թուրք գործընկերը առաջիկա օրերին միմյանց հետ զրուցելու, կապ հաստատելու հնարավորություն կունենան», - նշում էր Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Իրականում Բայդենի վարչակազմը հազիվ թե դաշնակից Թուրքիայի հետ խզի, կամ կոշտացնի հարաբերությունները: Մեկ պահանջ ներկայացնելով, երկուսում զիջման գնալու ամերիկյան քաղաքականությունն անփոփոխ է, եթե խոսքը գնում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասին, որը նույնիսկ ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, և թվում է, թե ԱՄՆ-ում խանդով են վերաբերում այդ բարեկամությանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2399 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am