Թուրքիան Սիրիայի հետ 911 կմ երկայնքով սահմանին անվտանգության պատ կառուցելուց հետո, պատրաստվում է նմանատիվ պատեր կառուցել նաև Իրաքի և Իրանի սահմանին:
Իսկ թուրք-սիրիական սահմանի բաժանարար պատի դեռ 650 կմ հատվածն է այժմ կառուցված:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք Սիրիայի հետ սահմանի ամբողջ երկայնքով (911կմ) պատ կկառուցենք, որպեսզի խոչընդոտենք ահաբեկիչների ելումուտը, ինչպես նաև զենքերի տեղափոխումը: Նույնը կանենք Իրաքի հետ սահմանին: Իսկ Իրանի հետ սահմանին դա կանենք միայն առանձին համապատասխան տեղերում»:
Աղբյուրը նշում է, որ նշյալ պատերի կառուցուցմամբ Թուրքիան փորձելու է կանխարգելել ինչպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) այնպես էլ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների մուտքը երկիր:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը