Մեր կրած զոհերը լցնում են մեր համբերության բաժակը. Էրդողան
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության նման հարձակումները, որոնք ուղղված են մեր ազգի միասնության և իրավահավասարության դեմ, միայն համախմբում են մեզ չար ուժերի դեմ պայքարում։ Trend գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կապված Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ «Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքը չի քննարկվում, մենք կօգտագործենք մեր իրավունքներն ամենուր և միշտ, երբ անհրաժեշտ համարենք»,- ասել է նախագահը։ Նախագահ Էրդողանը նշել է, որ ահաբեկչությամբ թուրք ժողովրդին վախեցնելն անհնար է։ «Մենք չենք շեղվի ահաբեկչության դեմ պայքարի ուղուց և կշարունակենք այն ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Մեր կրած զոհերը լցնում են մեր համբերության բաժակը»,- հավելել է Էրդողանը։
