Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին, իսկ Փաշինյանը սեփական աթոռը պահելով է զբաղված

Գյումրիում այսօր մի խումբ քաղաքացիներ հանրահավաք են կազմակերպել՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի եւ ներկայիս իշխանությունների:

Հասկանալի է, որ հավաքը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանն իր անձնական օգտագործման անհայրենիք դերասանների, հեղափոխության պահապանների, տեղական մանր ու միջին չինովնիկների ու կուսակցականների միջոցով: Ինչպես պատերազմից հետո էր կազմակերպել Հանրապետության հրապարակում: Ինչ աստիճանի պետք է ատես ղեկավարածդ պետությունը և ինչ աստիճանի աթոռապաշտ ու մորթապաշտ լինես , որ կապիտուլյացիան փառաբանող անհայրենիք տհասների հավաքես փողոցներում եւ ստիպես, որ կապիտուլյանտիտ գովքն անեն: Ինչպես որ անում էր Գյումրիում

դերասան Գնել Սարգսյանը, ով վերջերս ընտրվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ: «Ես համարում եմ՝ մենք էս պատերազմը հաղթել ենք, քանի որ միասնական ենք եղել», ասում է այս խելքից պատուհասը շարունակելով՝ «Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթելու՝ մեր միասնականության շնորհիվ…: Այսօր շատ են հնչում խոսքեր, որ մեր ժողովուրդը պետք է լինի միասնական. դիմում եմ նման բաներ ասողներին՝ չգիտեմ, թե դուք որ ժողովրդի մասին եք խոսում, բայց մեր ժողովուրդը միասնական է: Այո՛, մի փոքր հուսահատություն կա, ծանր տրամադրություններ կան. իսկ դա բնական չէ՞ մի ժողովրդի համար, ով գրեթե ոչնչից բանակ էր ստեղծում ու երկու տարի հետո հարձակվեց իր վրա թշնամին: 44 օր հերոսական պայքար մղեց էն դեպքում, երբ անգամ էդ ընթացքում էլ էիք քանդում»:

Դժվար է ասել թասիբով ու նամուսով գյումրեցիներից քանիսը կային այդ հրապարակում, բայց ակնհայտ էր, որ այդ ՀՀ երկրորդ քաղաքում հավաքվածների զգալի մասը Հանրապետության հրապարակի կոնտինգենտն էր, զինվորական համազգեստ հագած այդ տգետ զանգվածը՝ հեռու հայրենիքի ընկալման եւ հայրենասիրության գաղափարից, եկել էր ասելու, որ Նիկոլը լավ է արել, Արցախը հանձնել է թշնամուն, լավ է անում, որ հիմա էլ Սյունիքն է տալիս իր կիրթ ու կառուցողական ընկերոջը:
Մի մարդ, ով ադրբեջանցիների հետ ասպատակեց Եռաբլուրը,պետք չէ զարմանալ, որ կարող է եւ նման հանրահավաքներ կազմակերպել:

Չէ, դուք պատկերացնում եք երկրի գերագույն դավաճանի աթոռապաշտության աստիճանը, աշխարհի ո՞ր երկրում է հանրահավաք եղել՝ ի պաշտպանություն կապիտուլյացիայի եւ կապիտուլյանտի:
Այս մադն այնքան անադեկվատ է դարձել, որ չի էլ հասկանում՝ երբ զինվորական հագուստ հագցրած մարդկանց բերում եւ երկրիդ սրտում կանգնացնելով ստիպում է, որ իրեն շնորհակալություն հայտնեն իր կապիտուլացիայի համար, վերացնում , ջնջում է պետությունը,աշխարհի առջեւ ազգին զրկում մի փոքրիկ հայրենիք պահպանելու բոլոր շանսերից:Փաշինյանի բեմադրած այս հանրահավաքները ոչնչացնում են մեր բանակի, այն է՝ մեր պետության լեգիտիմության վերջին բեկորները: Իսկ զուգահեռ ուսապարկ–պատգամավորներն էնտուզիազմով հայտարարում են, որ Սյունիքի տարածքները ադրբեջանական հողեր են և հիմնավորում, որ պետք է ճանապարհների տարբեր հատվածները զիջվեն Ադրբեջանին։ Սյունիքի ճանապարհները «GPS»–ով գրավելու ադրբեջանական քաղաքականությունը հուշում է, որ իրենք պատրաստվում են հաջորդ պատերազմին, որն արդեն Սյունիքի ու Հայաստանի մյուս տարածքների համար է լինելու։
Բայց Նիկոլ Փաշինյանի դա չի հետաքրքրում։ Ինքն իր աթոռի ու ֆիզիկական անվտանգության հարցն է լուծում։

դիտվել է 1389 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am