Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին
«ԱՄՆ-ը միջամտում է ողջ աշխարհում ուրիշների քաղաքական գործընթացներին, սակայն վիրավորվում Ռուսաստանից, որն իբրև թե միջամտել է իրենց նախագահական ընտրություններին։ «Քարտեզի վրա որտեղ մատով դիպչես, ամենուր Ձեզնից կգանգատվեն, որ ամերիկացի պաշտոնատար անձիք միջամտում են իրենց ներքին քաղաքական գործընթացներին»»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում : Դա հնչում է ոչ թե որպես արդարացում, այլ փաստի արձանագրում։ Պուտինը խնդրել է ԱՄՆ-ին չսովորեցնել Ռուսաստանին ապրել՝ կոռուպցիայի մասին հարցին ի պատասխան։ Պուտինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ականջալուր լինել մեկնաբանություններին, սակայն միայն այն դեպքում, երբ դա արվում է կառուցողական կերպով։ «Սակայն մենք դա չենք ընդունի, եթե նման բաները կիրառվում են որպես քաղաքական հակամարտության գործիք»,-ասել է նա։
