Մանչեսթրում Արիանա Գրանդեի բարեգործական համերգը 50 հազար հանդիսականների Է հավաքել
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որի համերգին մայիսի 22ին Մանչեսթրում ահաբեկչական գործողություն է կատարվել, հունիսի 4ին վերստին բեմ Է դուրս եկել այդ քաղաքում՝ մասնակցելով այն բարեգործական միջոցառմանը, որը կազմակերպվել Է տուժած հանդիսականներին օգնություն ցույց տալու նպատակով: Emirates Old Trafford հռչակավոր մարզադաշտում One Love Manchester խորագրով շոուին հավաքվել Էր 50 հազար հանդիսական:Դիմելով հանրությանը՝ 23ամյա երգչուհին, որը մեկ օր առաջ եղել Էր նաեւ Մանչեսթրի հիվանդանոցներում, շնորհակալություն Է հայտնել համերգին եկածներին, որ նրանք արձագաքել են իր արվեստի այն երկրպագուների աջակցման գաղափարին, ովքեր տուժել են մահապարտահաբեկչի գործողություններից:
