Ինչով են զբաղվում թագավորներն ու նախագահներն ազատ ժամանակ. 8 անսպասելի օրինակ

Շատերիս թվում է, թե երկրների ղեկավարներն ապրում են հատուկ աշխարհում, որն առհասարակ նման չէ նրան, ինչ շրջապատում է սովորական մարդկանց։ Adme.ru-ն գրում է, որ երկրների ղեկավարները ևս ունեն իրենց հետաքրքրությունները, որոնց հատկացնում են իրենց ազատ ժամանակը։ 1. Նիդեռլանդների թագավորն օդաչու է աշխատում։ Նիդեռլանդների ներկայիս ղեկավար Վիլհելմ Ալեքսանդրն արդեն 20 տարի գաղտնի օդաչու է աշխատում՝ թռիչքներ իրականացնելով փոքր ինքնաթիռներով՝ ամսվա ընթացքում նվազագույնը 2 անգամ։ 2. Դանիայի թագուհին նկարչուհի է։ Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդը հետաքրքրվում է նկարչությամբ։ Նրա աշխատանքների ցուցահանդեսներն անցկացվում են ինչպես հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ 3. Արքայազն Չարլզը զարգացնում է օրգանական հողագործություն։ Արքայազնը հայտնի է բնության նկատմամբ իր հատուկ վերաբերմունքով։ Նա զարգացնում է օրգանական հողագործությունը, երբեմն ակցիաներ անցկացնում՝ կոչ անելով խելամտորեն վարվել բնության հետ և հոգ տանել նրա մասին։ Իր հարցազրույցներից մեկում նա նույնիսկ խոստովանել է, որ խոսում է իր բույսերի հետ։ 4. Նորվեգիայի թագավորը սիրում է նավագնացություն։ Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը շատ է սիրում նավեր։ Նա մասնակցել է Օլիմպիական խաղերի, ինչպես նաև համաշխարհային և եվրոպական մրցաշարերի։ Վիրահատության ենթարկվելուց հետո, 68 տարեկան հասակում նա իր թիմով հաղթեց Շվեդիայում անցկացված մրցաշարում։ Սպորտի նկատմամբ սերը նրան հավանաբար փոխանցվել է հորից, ով 1928թ. օլիմպիական չեմպիոն է դարձել։ 5. Հորդանանի թագավորը նկարահանվում է ֆիլմերում։ Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդը 1995թ. նկարահանվել է «Աստղային ճանապարհ» սերիալում, ինչպես նաև՝ այլ ֆիլմերում։ 6. Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը կազմակերպեց արշավ դեպի Հյուսիսային կիսագունդ։ Իշխանն արշավը կազմակերպել է 2006թ.՝ իր նախապապի գործը շարունակելու համար, որը սկսվել էր 100 տարի առաջ։ Իշխանը եղել է բոլոր այն վայրերում, որտեղ եղել է իր նախապապը։ 7. Հռոմի պապը ռոք ալբոմ է թողարկել։ 2015թ. Հռոմի պապը թողարկեց 11 երգից բաղկացած ալբոմ. աստվածաշնչյան տեքստերն ուղեկցվում էին ռոք երաժշտությամբ, կոչ էր արվում պահպանել խաղաղությունը և փոխօգնություն ցուցաբերել։ 8. Ինդոնեզիայի նախագահը վարում է YouTube-ի ալիքը։ Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոն 2015թ. վարում է YouTube-ի ալիքը, որում հրապարակում է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական տեսանյութեր։ Երկրի ղեկավարն էջեր ունի սոցիալական ցանցերում, որտեղ նրա հետևորդների թիվը հասնում է 10 մլն-ի։ Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am