Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա է կառուցում, մեզ ասում են՝ «մի շտապեք»

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն դիվանագետի օրվա առիթով հարցազրույց էր տվել և՛ ТАСС-ին, և՛ Russia Today-ին: Նրանց հարցրել էին, թե Ռուսաստանը վերջ տվեց Ղարաբաղյան պատերազմին առանց Մինսկի խմբի, ի՞նչ հեռանկարներ ունի Մինսկի խումբը:

Այսպես, ТАСС-ը հարցրել էր Ռուդենկոյին, թե Ռուսաստանը վերջ տվեց Ղարաբաղյան պատերազմին առանց Մինսկի խմբի, ի՞նչ հեռանկարներ ունի Մինսկի խումբը: Մինսկի խումբը կարևոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն իրենց արտացոլումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ընդգծել է նախարարը: Դա, ըստ Ռուդենկոյի, վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձին Ադրբեջանին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը։ Պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն պաշտոնական Բաքվի և Անկարայի, չի համարում, որ ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված է։ ՌԴ փոխարտգործնախարարը մասնավորապես ասում է. «Առաջվա պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994թ.) որոշումներին համապատասխան դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա։ «Եռյակն» ունի հզոր միջազգային աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակային հարցերի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումների մշակման գործում։ Բայց զգույշ, առանց շտապելու, երբ ժամանակը գա»:

Ռուդենկոն ընդգծում է, թե այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման հարցերում։ Փոխնախարարի խոսքով՝ քաղաքացիական հասարակության շրջանակներում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ուղու հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը:

ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994թ.) որոշումներին համապատասխան կա՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ինչո՞ւ է Մոսկվան մոռացության տալիս ԼՂ կարգավիճակի հարցը, ինչպես դա ձեռնտու է Ադրբեջանին:

Ինչո՞ւ է Մոսկվան ասում՝ մի շտապեք: Այդ հորդորը Բաքվի՞ն է ուղղված... Բայց Ալիևը համարում է, որ կարգավիճակի հարց չկա, հակամարտությունը լուծվել է, հետևաբար, ըստ նրա տրամաբանության՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»: Այսինքն, Մոսկվան Հայաստանին է խորհուրդ տալիս չշտապել...

Մինչև Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա կառուցի՞...

ТАСС գործակալությունը Ռուսաստանի փոխարտգործնախարարից փորձել է պարզել՝ ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, թե Անկարան մտադիր է Ադրբեջանում ավիաբազա կառուցել: Ռուդենկոն, սակայն, այս հարցը անտեսել է , գերադասել է կարևորել Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը Աղդամի շրջանում գործող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում: Պաշտոնական Մոսկվան համարում է, որ նման կենտրոնի բացումը տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի լավ օրինակ է։

Իսկ մինչ այդ, արդեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն են հանդիպում, այլև Արցախի նախագահն անցյալ շաբաթ առաջին անգամ հանդիպեց ադրբեջանական կողմի հետ:

Արցախի նախագահը փետրվարի 12-ին առաջին անգամ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար հարցեր։ Ներկա են եղել նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ «Ավելին ասել չեմ կարող։ Հանդիպումը տեղի է ունեցել այն տարածքում, որը այս պահին ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ է», - «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։ Հարցին, թե ադրբեջանական կողմից ով է մասնակցել հանդիպմանը, Լուսինե Ավանեսյանն արձագանքեց․ - «Այդ ինֆորմացիան հրապարակելու իրավասությունը արդեն ադրբեջանական կողմինն է, մենք հրապարակել ենք, թե ով է եղել մեր կողմից»։

Քառակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող Ադրբեջանի քաղաքացիների ճակատագիրը պարզելուն վերաբերող հարցեր։ Ավելին, Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների պետական հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ երկրի Զինվորական դատախազության ներկայացուցիչների, Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և Պաթոլոգիական անատոմիայի ասոցիացիայի մասնակցությամբ անցկացված միջոցառումների արդյունքում, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Շուշի քաղաքի մերձակայքում Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած համարվող 7 քաղաքացիների աճյուններ։ Աշխատանքներ են տարվում մնացորդները իդենտիֆիկացնելու ուղղությամբ։ Արցախի նախագահի մամուլի խոսնակը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրը, միայն նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում։

Ինչ վերաբերում է հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին, Լուսինե Ավանեսյանը մանրամասներ չի ներկայացրել. «Համենայն դեպս, եթե ինչ-որ հստակություն էլ կա, նպատակահարմար չենք գտնում դա հրապարակել, քանի որ թեման ինքնին շատ նուրբ է, և ցանկացած ոչ ճիշտ մեկնաբանություն կամ ոչ պատշաճ տեղեկատվություն կարող է ազդել ամբողջ գործընթացի վրա, երբեմն՝ ոչ դրական իմաստով»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3822 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am