Նոր մանրամասներ Գալուստ Սահակյանի առողջական վիճակի մասին
Քիչ առաջ լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շտապ տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: «Առաջին լրատվական»-ի աղբյուրները հայտնում են, որ ԱԺ նախագահը սովորականից բարձր արյան ճնշում է ունեցել։ Ընտանիքի հորդորով ԱԺ խոսնակը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ հետազոտման։ Գալուստ Սահակյանի առողջական վիճակն այս պահին կայուն է։ Վաղը, ամենայն հավանականությամբ, Գալուստ Սահակյանը դուրս կգրվի հիվանդանոցից։
