Լոնդոնի ահաբեկչության գործով 7 մարդ է ձերբակալվել
Լոնդոնի ոստիկանությունը 12 մարդ է ձերբակալել մայրաքաղաքի կենտրոնում հունիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն: «Հունսի 4-ի առավոտյան 12 մարդ են ձերբակալել Լոնդոնի հարավում գտնվող Բարքինգ շրջանից: Բարքինգի մի քանի հասցեներում ընթացող խուզարկությունները շարունակվում են»,- ասվում է համապատասխան գերատեսչության պաշտոնական հայտարարությունում: Ահաբեկչական գործողության հետևանքում 48 մարդ վիրավորվել է, կա 7 զոհ:
