Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը․ դավաճանությունը շարունակվելու է

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ պատվերով, ցանկանում են քրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը՝ զուգահեռաբար մի քանի անգամ ավելացնելով յուրաքանչյուրի համար սահմանված տուգանքը։ Համապատասխան օրինագիծը խորհրդարան է ներկայացվել իշխանության այն ներկայացուցչի հեղինակությամբ, որի անուն-ազգանունն արդեն իսկ հավասարազոր է հասարակության հանդեպ զրպարտությանն ու վիրավորանքին։ Բայց խնդիրը հեղինակի բարոյականության անկումը չէ, այլ այն, որ այդ սուբյեկտի ներկայացրած օրինագծի միջոցով Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն անում է խոստովանություն այն մասին, որ իշխանության մնալու դեպքում շարունակելու է բոլոր այն քայլերը, որոնց պատճառով ինքն արդեն իսկ հասցրել է արժանանալ «դավաճան», «հող հանձնող», «հայրենասպան» և այլ տիտղոսներին։

Բանն այն է, որ այդ օրինագիծը երկնել են Նիկոլ Փաշինյանին հենց այդպիսի և այլ՝ ավելի հնչեղ մակդիրներով դիմելու պատճառով։ Ըստ ամենայնի, չափազանցված են եղել նրա՝ մարդկային ու քաղաքական բարոյականության ամբողջական բացակայության մասին պնդումները, և նա, այնուամենայնիվ, վիրավորվել է։

Դա, իհարկե, դրական է, սակայն որևէ կերպ չի արդարացնում իշխանության մտադրությունը։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, արժանանալով նման պիտակավորումների, որոշել է ոչ թե քայլեր կատարել ապագայում դրանցից զերծ մնալու համար, ինչպես կվարվեր միջին վիճակագրական նորմալ մարդը, այլ հակառակը՝ որոշել է պատժել այդպիսի որակումներ տվողներին։

Իսկ դա նշանակում է, որ առնվազն ենթագիտակցորեն Նիկոլ Փաշինյանը գիտի, որ առաջիկայում էլ կատարելու է քայլեր, որոնք արդարացիորեն արժանանալու են «դավաճան» կամ «հող հանձնող» որակավորումների։ Այսպիսով, նա նախապես փորձում է ապահովագրել ինքզինքը, որպեսզի ապագայում խուսափի այնպիսի մակդիրներից, որոնք, պարզվում է, խոցում են նրա փխրուն արժանապատվությունը։

Նիկոլ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է և դեռևս կարողանում է պահպանել իշխանությունը։ Միևնույն ժամանակ՝ ինքը բոլորից լավ գիտի դրա գինը, արդեն իսկ վճարված գինը և ապագայում վճարվելիք գինը։ Անձա՞մբ է զգում, թե՞ այդ մասին մարդասիրաբար տեղեկացրել են իրեն իշխանության պահողները՝ դրսից, դժվար է ասել։

Բայց փաստն այն է, որ հանուն իշխանության՝ ինքն ապագայում էլ ստիպված է լինելու կատարել այնպիսի քայլեր, գնալ այնպիսի զիջումների, որոնք իրականացնողին տրվելիք ամենամեղմ ձևակերպումը լինելու է «դավաճանը»։ Նիկոլ Փաշինյանը՝ հաղթահարած համարելով արդեն իսկ կատարվածը, որը հասարակության առնվազն մի հատված, ոչ առանց հիմքի, որակում է՝ որպես դավաճանություն, հող է նախապատրաստում ապագա դավաճանության կամ դավաճանությունների համար։

Բացառված չէ, որ այս օրինագծի ընդունումից հետո իշխանությունը որոշում կայացնի նաև հայոց լեզվից, դպրոցական դասագրքերից, գեղարվեստական գրականությունից ու բառարաններից «դավաճան» եզրը հանելու վերաբերյալ։ Այն կարող է փոխարինվել «նվիրատու», «գործակից» կամ «համագործակից» արտահայտություններով։

Մնում է գտնել դրանց ադրբեջաներեն համարժեքները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 518 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am