Քոչարյանը հենց այն գործիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանին այս փուլում

«Փաստ» թերթը գրում է. «Politexpert.net-ը ««Ճոճանակը շարժվեց». Հայաստանը պատրաստվում է իշխանափոխության» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտարարելով, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, մեծ անհանգստություն է առաջացրել Հայաստանի ներկայիս իշխանության շրջանում: Այն մասին, թե ի՞նչ են նրանից սպասում այդ անդրկովկասյան հանրապետությունում, պատմել է politexpert.net-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը: «Ներկայումս զգացվում է կանխատեսելի, հասկանալի և ուժեղ անհատականությունների նկատմամբ ինտենսիվորեն աճող պահանջարկ: Մարդիկ համտեսել են պոպուլիզմի պտուղները, «գունավոր հեղափոխությունների» արդյունքները և անփորձ մարդկանց աշխատանքը: Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, այժմ առկա է բոլորովին այլ տիպի մարդկանց, բոլորովին այլ թիմերի՝ արհեստավարժ մենեջերների թիմերի կարիք, պետք են մարդիկ, որոնք ունեն կամք և ունակ են, նայելով իրենց հակառակորդների աչքերին, ճշմարտությունն ասել:

Եվ Հայաստանում կա այդպիսի թիմ»: Սա մեջբերում է «Սպուտնիկ Արմենիային» Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից: Ահա ևս մեկ միտք նրանից. «Ժամանակակից Հայաստանը կարիք ունի հրատապ փոփոխությունների, որպեսզի պահպանվեն ժողովուրդն ու պետականությունը: Արժե շատ լուրջ մտածել Ռուսաստանի հետ ավելի խորը փոխգործակցության մասին, շատ ավելի խորը, քան հիմա է»: Հարցազրույցը, դրանում տրված գնահատականները և կատարված հայտարարությունները բուռն արձագանք են առաջացրել: Ընդ որում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Եվ դա առանձնապես զարմանալի չէ: Փորձագիտական հանրությունը հասկանում է, որ հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները կարող են ազդել շատ երկրների շահերի վրա, ազդել աշխարհաքաղաքական իրողությունների և դասավորվածությունների վրա: Եվ դրանք առաջին հերթին ազդելու են Ռուսաստանի վրա, ինչը արդեն իսկ նկատվում է Լեռնային Ղարաբաղի 44- օրյա պատերազմի արդյունքներից հետո:

Հայ հասարակությունը ակտիվորեն քննարկում է Քոչարյանի՝ երկրի ղեկավարի պաշտոնին վերադառնալու հնարավորությունները: Նա ինքն արդեն հայտարարել է, որ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների ու «կրել»: Ոմանց համար այդ հայտարարությունը գուցե և անսպասելի է, բայց այն հիմնված է սթափ հաշվարկի վրա: Ստեղծված իրավիճակում մարդկանց տրամադրությունը արագորեն փոխվում է, և այսօր շատերն են ցանկանում վերադարձնել Քոչարյանին, որը գիտի, թե ինչպես է պետք կարգ ու կանոնը վերականգնել, ինչով էլ վաստակել է ինչպես իր կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների հարգանքը: Իսկ այն փաստը, որ հայկական պետականությունն այժմ կարիք ունի վերականգնման իր տարբեր ասպեկտներով, կասկածից վեր է: Հայաստանում ոմանք չեն սիրում Քոչարյանին, որոշները շատ զուսպ վերաբերմունք ունեն նրա նկատմամբ, իսկ ոմանք էլ անձնական վիրավորանքներ ունեն: Այդ ամենը բնական է, երբ խոսքը վերաբերում է մի մարդու, որը 10 տարի ղեկավարել է հանրապետությունը:

Բայց նրա հանդեպ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքով հանդերձ, հասարակության տարբեր շրջանակներում որոշակի կոնսենսուս է ի հայտ եկել. կոշտ ու պրագմատիկ Քոչարյանը հենց այն գործիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանին այս փուլում, երբ անհրաժեշտ է հանրապետությունը դուրս բերել սպառնացող բազմաոլորտային ճգնաժամից, ինչը, որպես այդպիսին, կարող է բերել պետականության փլուզում: Մի շարք փորձագետների կարծիքով, հենց այդ նոր կոնսենսուսի մասին տեղեկացվածությունն է դրդել Հայաստանի իշխող խմբակցությանը հանդես գալ հայտարարությամբ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ չեն: Չնայած վերջերս նրանք ասում էին, որ դրանք անհրաժեշտ են հասարակության տրամադրությունները պարզելու համար և նույնիսկ այդ հարցով խորհրդակցում էին ընդդիմության հետ:

Ըստ փորձագետների, Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր նախաձեռնել դրանք և գնալ ընտրությունների՝ հավատալով, որ պատերազմի արդյունքներից շոկային իրավիճակում հայտնված բնակչության մասնակցության նվազագույն տոկոսի պայմաններում օգտագործելով վարչական ռեսուրսները՝ ինքը կարող է հաղթանակ ապահովել: Բայց նրա սեղանին են դրվել փակ հարցումների արդյունքները, ըստ որոնց, ինքը Քոչարյանի դեմ ոչ մի շանս չունի, և նախկին նախագահի գլխավորած ուժը ընտրություններում կհաղթի ձայների բացարձակ մեծամասնությամբ (գործող վարչապետ Նիկոլ Փաշինյան-13 %, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան-51 %, նախկին վարչապետ Կարեն Կարապետյան-8%, ևս մի քանի գործիչ և նշվածներից ոչ մեկին-24 %): Եվ հենց այդտեղ էլ իշխող կուսակցությունը հետ է կանգնել իր որոշումից և հայտարարել, որ չի տեսնում ընտրությունների անհրաժեշտություն, քանի որ չկա «հասարակական պահանջ»:

Դա թույլ փաստարկ է, քանի որ հենց իրենք՝ իշխանություններն էլ հասկանում են, թե ներկայումս որքան ուժեղ է Հայաստանում քվեարկությամբ կամ այլ եղանակով Փաշինյանի թիմին իշխանությունից հեռացնելու պահանջը: Այլ հարց է, որ շատերը հանրապետությունում, ներառյալ ընդդիմության ճամբարում գտնվողները, հույսները դրել են ընտրությունների վրա, որպեսզի վարչապետը «ազնվորեն» հեռանա՝ առանց որևէ միջադեպի: Բայց հիմա կասկածները վերացել են, և այս օրերին ընդդիմությունը ռեսուրսներ է մոբիլիզացնում բողոքի նոր ալիք բարձրացնելու համար, որի նպատակն է հանրային պահանջը Փաշինյանին տեսանելի դարձնելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 427 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am