Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացնում է հայ ժողովրդին

«168 ժամ» թերթը գրում է. ««44-օրյա պատերազմին ու խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրմանը հաջորդած առաջին երկու ամիսներին իշխանության ներկայացուցիչները գրեթե լուռ էին, վախեցած ու անհանգստացած։ Նիկոլ Փաշինյանը, սարսափած, դուրս չէր գալիս բունկերներից, իշխող խմբակցության պատգամավորները զգուշանում էին փողոց դուրս գալ, բնակվում էին անմատչելի վայրերում։

Պատճառը մեկն էր՝ նրանք վախենում էին դատաստանից․ ոչ թե քաղաքական ուժերի, ոչ թե առանձին կուսակցությունների, այլ ժողովրդի դատաստանից։ Վախենում էին, որովհետև խախտել էին չգրված, բայց բոլոր գրված օրենքներից ավելի զորեղ այն օրենքը, որ պետությանը պարտության տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած ու հայրենիքը հանձնած իշխանությունը պետք է առնվազն հեռանա։ Իշխանության վախն ու անհանգստությունն արդարացված էր առողջ ու արժանապատիվ հասարակության կանխավարկածի պարագայում։


Բայց հետագա ամիսները ցույց տվեցին, որ այդ կանխավարկածը չի գործում, և, որ դատաստան՝ որպես այդպիսին, չի լինելու, ինչն իշխանությանը հիմք տվեց դուրս գալ բունկերներից։ Հիմա նրանք ոչ միայն չեն թաքնվում, այլ ամեն օր հոխորտալից ելույթներ են ունենում, չեն ամաչում անգամ ադրբեջանաթուրքական բացահայտ քարոզ իրականացնելիս։

Հասարակության անտարբերությունն իշխանությանը դարձրել է ամբարտավան, լկտի ու ցինիկ, և հիմա իշխանությունն անցել է հակագրոհի։ Տեսնելով, որ կարելի է պետությունը տանել պարտության, գիտակցված քայլերի կամ հանցավոր անգործության հետևանքով հազարավոր զոհերի պատճառ դառնալ ու մնալ անպատիժ, խուսափել դատաստանից, իշխանությունն ինքն է պատժում հասարակությանը։

Եթե սկզբնական շրջանում այդպիսի պատիժ էր միայն իշխանության ներկայացուցիչների ֆիզիկական հայտնությունը հասարակության առաջ, ապա հիմա արդեն պատիժն ավելի բովանդակային տեսք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը ներկայացվում է՝ որպես Հայաստանին ու տարածաշրջանին խաղաղություն պարգևած բացառիկ առաջնորդ։

Իշխանությունը, ըստ ամենայնի, առաջնորդվում է «այս հասարակությանը հասնում է» սկզբունքով, և առայժմ միայն հաջողություններ է արձանագրում ու իրեն զգում է այնքան վստահ, որ իմքայլականների հավաքական ամբարտավանության մարմնավորող Ալեն Սիմոնյանն առանց ամաչելու հայտարարում է․

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կարելի է ասել, ամենալավ մարմնավորումն է, որը որ կարող է լինել: Ավելի լավ ՀՀ ժողովրդին ներկայացնող անձ չի եղել: Ինքը ժողովրդից մեկն է»:

Սիմոնյանը, այսպիսով, ուղիղ տեքստով հայ ժողովրդին որակում է՝ որպես ստախոս, պատեհապաշտ, անսկզբունքային, մեծախոս, վախկոտ ու անհավասարակշիռ, դավաճան, հողատու։

Նիկոլ Փաշինյանը, պարտվելով Ադրբեջանին, իրականում հաղթել է հայ ժողովրդին, և կապիտուլյացիայի ենթարկվելով Ալիևի կողմից, հիմա կապիտուլացնում է հայ հասարակությանը։ Եվ դա նա անում է ժողովրդի թավշյա անտարբերության ու հակաբնական հարմարվողականության պայմաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am