«Խայտառակություն Ամերիկայի համար». CNN-ի հաղորդավարը՝ Թրամփին
Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի գրող Ռեզա Ասլանն իր թվիթերյան միկրոբլոգում դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան անվանել է «խայտառակություն Ամերիկայի և ողջ մարդկության համար»։ Թրամփն իր հրապարակման մեջ կոչ էր արել «խելամիտ, զգույշ և կոշտ» լինել, և կրկին ընդգծել էր, որ մուսուլմանական 6 երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի արգելքն անհրաժեշտ է որպես «անվտանգության հավելյալ մակարդակ»։ Այս գրառումից հետո էլ Ասլանը նրան այսպես է դիմել:
