Շվեդիայում պայթեցրել են թուրքական մշակույթի կենտրոնը
Ստոկհոլմի արվարձանում գտնվող շենքում, որը պատկանում է թուրքական մշակութային կետրոնին, պայթյուն է որոտացել՝ հայտնում է Dagens Nyheter-ը։ Շվեդական պարբերականի փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է Ստոկհոլմից հարավ-արևմուտք ընկած Բուտշիրկա կոմունայում։ Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի բոլոր ապակիները։ Բուտշիրկայում Թուրքիայի մշակութային ասոցիացիայի ղեկավարը պարբերականին հայտնել է, որ դա պետք է պայթուցիկ սարք եղած լինի, քանի որ շենքը ներսից խիստ վնասվել է։ Նշվում է, որ պայթյունի պահին աշխատակիցների մեծ մասն արդեն հեռացած է եղել աշխատավայրից։ Զոհերի կամ վիրավորների մասին ներկայում տեղեկություններ չկան։
