Ի տարբերություն անհայրենիք Քոչարյան Անդոյի և Գևորգյան Հայկի՝ Բագրատյանի համար Սյունիքը հայրենիք է, որը պահել է պետք

Հրանտ Բագրատյանը Ազատության հրապարակում հայտարարել է, թե ովքեր են Արցախի հողերը հանձնելու 5 պատասխանատուները։ Վարչապետ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ

Տոնոյանին, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Հրանտ Բագրատյանը համարում է հինգ հիմնական մեղավորները․
«Այս երկրում չի եղել զորակոչ, երկու օր զորակոչ է եղել եւ կամավորականներին տարել, լցրել են ադրբեջանցիների բերանը: Մենք մի կերպ բանակ ենք սարքել ջոկատներից, իսկ հիմա իրենք բանակը նորից ջոկատ են սարքում։ Նիկոլը մասնատում է բանակը, միասնական բանակ չպետք է լինի, որովհետեւ դա Ադրբեջանի պատվերն է»,- հայտարարել է Հրանտ Բագրատյանը:

Նա հիշեցրել է, որ համաձայն Սահմանադրության՝ ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը երկրի նախագահն է, մինչդեռ վերջինս նոյեմբերի 10-ի հայտարարության մասին, իր խոսքով, տեղեկացել էր մամուլից։ Նախկին վարչապետը համոզմունք է հայտնել, որ շուտով սահմանային ճշգրտումներ կլինեն նաև Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզի հատվածներում։ Հավաքված հանրությանը նա մանրամասներ է ներկայացրել իր` վերջերս Սյունիք կատարած այցից. «Սյունիքի ճանապարհին մեր սահմանապահներն ասում են՝ մի՛ գնացեք, գնում ենք ներքեւ, գալիս են ռուսական սահմանապահները, հանդիպում ենք նրանց հետ, ու գալիս են ադրբեջանցիները: Իմ հարցին՝ իրենք այստեղ ի՞նչ գործ ունեն, պատասխանեցին՝ սա իրենց ճանապարհն է: Ինձ տվեցին հուշագիր, որտեղ կար, որ այդ ճանապարհն Ադրբեջանինն է, իսկ ներքևում Փաշինյանի ստորագրությունն է: Ադրբեջանը GPS-ով սահմանը քաշել է դեպի արեւմուտք: Փաշինյանն անպատրաստ, առանց մարդկանց ուղեկցության, իր ուղեղով, առանց բարձրագույն կրթության, նրան ինչ թուղթ դեմ են տվել՝ ստորագրել է, իսկ Ադրբեջանը GPS-ով սահմանը քաշել է դեպի արեւմուտք»,- նշել է Բագրատյանը։

Պատերազմից ամիսներ առաջ Բագրատյանի հայտարարությանը՝ եթե լիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն, ապա կհարձակվեր Հայաստանի վրա, միանշանակ չընդունվեց։ Իմքայլականների տգետ ամբոխը հարձակվեց նրա վրա և աջուձախ քննադատեց Բագրատյանին, թե նա թշնամուն ուղղորդում է հարձակման։ Մինչդեռ իրականում պետք էր շնորհակալություն հայտնել Բագրատյանին՝ սթափության կոչ հնչեցնելու համար։ Գոնե ասելուց հետո իշխող ուժը պարտավոր էր մտածել հնարավոր հարձակման մասին, քանի որ, ինչպես Բագրատյանն է նշում․ «Պարզ էր, որ մինչև հոկտեմբեր հարձակվելու են, ասել էի՝ 4 ամիս հետո Ադրբեջանը կհարձակվի, հարձակվեց 3 ամիս 27 օր հետո, ինձ պետք է դրա համար շնորհակալություն հայտնեն։ Ադրբեջանը 2020-ի մայիս-հունիսին սկսել էր «Բայրաքթարներ» առնել»։

Բայց մենք ունենք այն, ինչ որ ունենք․ Բագրատյանի նախազգուշացումները հնչեցին որպես ձայն բարբառո հանապատի։ Եվ գոնե հիմա կարելի է հետևել նրա հորդորներին, լսել, թե մարդն ինչ է ասում։ Իսկ այս դեպքում Բագրատյանի կանխատեսումը, թե մենք զիջումներ ենք անելու նաև Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերում, անհիմն չեն։ Փաստ է, որ Սյունիքում մենք աններելի զիջումների ենք գնում, որով ազդարարված է Սյունիքը հանձնելու դավաճանական գործարքը։ Այս ամենին ի պատասխան՝ իշխող ուժի ազգային արժնապատվությունից զուրկ, պետական մտածողությունից հեռու ներկայացուցիչները դեռ շարունակում են պախարակել Հրանտ Բագրատյանին։ Նույն Անդրանիկ Քոչարյանը օրերս Ազգային ժողովում շաղակրատել էր Բագրատյանի հասցեին։ Նա փոխանակ ներողություն խնդրեր՝ ժամանակին Բագրատյանին չլսելու և նրա խոսքից հետևություն չանելու համար, հայտարարել էր, թե Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս պետականության դեմ /ով էլ խոսի պետականությունից-խմբ․/:

Անդրադառնալով Բագրատյանի բացահայտմանը, թե Սյունիքում տարածքների զիջման վերաբերյալ, Փաշինյանը գաղտի փաստաթուղթ է ստորագրել, որի ռուսերենով տարբերակը վերջին օրերին շրջանառվում է համացանցում և մեդիա հարթակներում, Հայկական ժամանակի նախկին լրագրող, այժմ Իմ քայլի պատգամավոր Հայկ Գևորգյանը, հայտարարել է, թե Գորիս-Կապան հատվածում 21 կմ-ն անցնում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ Ադրբեջանի տարածքով։
«Պարզվում է՝ մենք Ադրբեջանի հողում ենք ապրում, Սյունիքն էլ ադրբեջանական է»,- սրան ի պատասխան՝ հակադարձել է Բագրատյանը սարկազմով։

Ինչ խոսք, դժվար է ներել Հրանտ Բագրատյանին, որովհետև նա, ի տարբերություն անհայրենիք նիկոլականների, գիտի մեր հայրենիքի տեղը, արժեքը և ամենակարևորը՝ հայրենիքը պահելու գինն է հստակ պատկերացնում, նաև տիրապետում է այդ գործն անելու մեթոդաբանությանը։ Բագրատյանը դա մի անգամ արդեն ապացուցել է․ 90-ականներին նա պատերազմող Հայաստանի վարչապետն էր, և այն ժամանակ մենք փառահեղ հաղթանակներով հետ բերեցինք մեր պատմական հայրենիքը։

Այն ժամանակ և՛ Սյունիքը, և՛ Արցախը մերն էր՝ ոչ ոք հակառակը չէր մտածում՝ ի տարբերություն այսօրվա դավաճան տգետների, որ հայրենիքը պահելու փոխարեն՝ գերադասում են հայտարարել, թե այն մերը չէ։ Պարոնա՛յք, այդ դուք հայրենիքինը չեք, ազատեք ՀՀ միջազգայնորեն ճանաչված ու պատմական սահմաններից ներս գտնվող տարածքը ձեր զազրելի ներկայությունից։ 


 Հայկ Դավթյան

դիտվել է 7960 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am