Թուրքական ավիաբազան, Մերկելի կոշտ տոնն ու Պուտինի նոր ձգտումները

Ռուսաստանը պատրաստ է սկսել С-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել Թուրքիային: Газеты.Ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս: «Մենք քննարկել ենք С-400 համալիրների վաճառքի հնարավորությունը: Մենք դրանք պատրաստ ենք»,- ասել է ՌԴ ղեկավարը: Պատասխանելով համագործակցության մասին հարցին` երկրի ղեկավարը ընդգծել է, որ Ռուսաստանը ներկա պահին չի զբաղվում տվյալ տեխնիկայի արտադրությամբ արտասահմանում: Ավելի վաղ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը հայտարարել է, որ Թուրքիայից լոլիկների մատակարարման սահմանափակումները կարող են առնվազն երեք տարի տևել: Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման ֆոնին շարունակվում է լարվածություն պահպանվել Թուրքիա-Գերմանիա հարաբերություններում: Թուրքիան և Գերմանիան դեռևս համաձայնության չեն եկել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի հետ կապված խնդրի շուրջ։ Անկարան հայտարարում է, թե պատրաստ է «ցտեսություն» ասել «Ինջիրլիքից» դուրս գալու հարց բարձրացրած գերմանացիներին։ «Ներկա պայմաններում «Ինջիրլիքը» չենք կարող բացել գերմանացի խորհրդարանականների համար»,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Վերջինս ընդգծել է, որ եթե գերմանական կողմը «դրական քայլեր ձեռնարկի», ապա իրենք կվերանայեն իրենց դիրքորոշումը։ «Նրանք կարող են գնալ Քոնիա, որտեղ ՆԱՏՕ-ի ավիաբազան է տեղակայված։ Բայց «Ինջիրլիքն» իմ ավիաբազան է, և շահագործման հարցն էլ ես եմ որոշում։ Թող մեզ չսպառնան, թե ուրիշ տեղ են գնալու։ Սա ճիշտ մոտեցում չէ։ Եթե, այդուհանդերձ, ցանկանում են հեռանալ, ապա հակառակը չենք պնդելու։ Նրանց ցտեսություն կմաղթենք, ինչպես որ բարի գալուստ ենք ասել»,- հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Վերջինս հայտնել է նաև, որ Գերմանիայի իր պաշտոնակից Սիգմար Գաբրիելն առաջիկա երկուշաբթի կժամանի Թուրքիա՝ քննարկելու բազայի շուրջ առաջացած ճգնաժամը։ Մինչ այդ, Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում է կայացրել՝ հանդես գալ թուրքական ավիաբազայից գերմանացի զինվորականներին դուրս բերելու նախաձեռնությամբ։ Վերջնական որոշումը կայացնելու է Դաշնային խորհրդարանը։ Անցած շաբաթ թուրքական կառավարությունը «Բունդեսթագի» պատգամավորներին կրկին արգելել էր՝ մուտք գործել «Ինջիրլիք», տեսակցելու այնտեղ ծառայող գերմանացի զինվորականներին: Անկարան պատճառաբանել էր, թե այցելությունն անժամանակ է: Դրանից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց՝ եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, ապա իրենք գերմանացի զինվորականներին դուրս կբերեն թուրքական ավիաբազայից։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի կազմում երկու դաշնակից երկրների միջև հարաբերությունները սրվել են ավելի քան մեկ տարի առաջ, երբ «Բունդեսթագը» ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լարվածության մեկ այլ պատճառ էլ դարձավ այս տարի Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից առաջ Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթների արգելումը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am