Թուրքական վիլայեթ դառնալու փաշինյանական «փափուկ ուժը»

Բացահայտվել է Փաշինյանի հերթական սուտը. Սյունիքի վերաբերյալ գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել, որում Կապանի փոխարեն նշված է՝ «Կաֆան»: Համացանցում տարածվեց ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

Նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի համար կապիտուլյացիոն փաստաթղթի 9-րդ հոդվածը սահմանում է. 9. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։

2020 թ. դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ չգտած բազմաթիվ գործողություններ (օրինակ՝ Զանգելանի և Կուբաթլուի հանձնումը, որը նախատեսված չէր նոյեմբերի 9-ի համաձայնությամբ՝ խմբ.) իրականացվում են բանավոր պայմանավորվածությամբ, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դրանից երկու օր անց բացեիբաց հայտարարեց, թե, բացի հայտնի փաստաթղթից (նոյեմբերի 9-ի՝ խմբ), որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի։

Երեկ համացանցում տարածված փաստաթուղթը եկավ ապացուցելու հակառակը, որ, բացի հայտնի կապիտուլյացիոն փաստաթղթից, առնվազն մեկ փաստաթուղթ ևս կա։ Նշյալ փաստաթղթի առաջին հոդվածում նշվում է, որ «հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումները Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։ Այսինքն, Փաշինյանի՝ դեկտեմբերի 27-ին արած հայտարարությունը դարձյալ նրա հերթական ստերից էր, քանի որ փաստացի հայկական այդ երկու շրջանները Ադրբեջանին հանձնվել են այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված էր, որ կողմերը պետք է դադարեցնեն գործողությունները և կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ այդ ժամանակ թշնամին չէր գրավել Կովսական և Քաշունիք շրջանները՝ ամբողջությամբ։

Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն և ԱՀ-ն՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։ Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, երաշխավորում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը...

Չորրորդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հինգերորդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս–Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու՝ իր իրավունքը։ Նաև ասվում է, որ այս հուշագիրը 5 տարով է՝ ևս 5 տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից մեկը ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ չի հայտնում այս դրույթը չերկարաձգելու մտադրության մասին։

Ի՞նչ է ստացվում... Պաշտոնական Երևանի կողմից կա համաձայնություն մի փաստաթղթի վերաբերյալ, որում Կապանը՝ «Կաֆան» է նշված, և ամենակարևորը՝ Փաշինյանի ձեռամբ Հայաստանը Իրանին կապող գլխավոր և ռազմավարական առումով կարևորագույն ավտոճանապարհի մի հատված հայտնվել է ադրբեջանական տիրապետության տակ՝ Սյունիքը և ողջ Հայաստանը կանգնեցնելով անվտանգային լրջագույն խնդրի առջև։
Ինչ է սա, եթե ոչ Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու հետևողական քաղաքականություն:

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օրերս հայտարարեց, որ Երևանի և Բաքվի միջև 2020թ․նոյեմբերի 9-ին և 2021թ․հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարություններից բացի, ևս մեկ պայմանավորվածություն կա։ Այն վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս և Դավիթ Բեկ բնակավայրերի միջև ճանապարհային հատվածին, «քանի որ այդտեղ ճանապարհն անցնում է վիճելի տարածքով»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2408 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am