Անկարայում պայթյունի զոհերի թիվը ավելանում է
Առնվազն 28 մարդ է զոհվել, 61-ը վիրավորվել, ըստ ծանրության տարբեր աստիճանների Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մյուեզինօղլուն: «Մենք 61 վիրավոր ունենք, նրանք հասցվել են քաղաքի 14 հիվանդանոցներ: Զոհերի հստակ թիվն ասել չեմ կարող, դա ՆԳՆ-ի լիազորությունն է, սակայն նրանք իմ տվյալներով 28 մարդուց քիչ չեն: 3 մարդ մահացել է հիվանդանոցում: 3-ն այժմ վիրահատվում են: Շատերին ամբուլատոր օգնություն է ցուցաբերվում` հիմնականում նրանք են, որոնք կոտրված ապակիներից տարբեր վնասվածքներ են ստացել»,- ասել է նախարարը: Ականապատ ավտոմեքենան պայթել է տեղի ժամանակով 18:31-ին` Անկարայի կենտրոնում գտնվող Քըզըլայ հրապարակում, երբ լուսակրի կարմիր գույնի պատճառով կանգ է առել Թուրքիայի Գլխավոր շտաբի անձնակազմի զինվորականներին տեղափոխող մեքենան:
