Հասարակությունը սովորում է նրան, որ կարող է չունենալ պետություն

Հրապարակ օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է Հա­յաստանում, աբսուրդի ժանրից կարող էր լինել մինչև նոյեմբերի 10-ը, բայց Հայաստանում այլևս ոչ ոք ոչ մի բանից չի զարմա­նում: Չի զարմանում, երբ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բանավոր պայմանավորվածություններ են կա­յացվել, հետո՝ դրանից 3 ամիս անց, Հրանտ Բագրատյանի գրառումից հայտնի է դառնում, և փոխվարչապետը ստիպված է լինում ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խոստովանել, որ «Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով»:


Փաստորեն, իշխանությունը ստել է, թե նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից բացի այլ գրավոր պայմանավորվածություն չկա: Ստացվում է՝ հասարակությունն ու քաղաքական ուժերն արդեն լավ էլ ադապտացվել են վարչախմբի ստե­րին, քանզի Ավինյանի այս հայտարա­րությունն էլ երեկ երկրաշարժ չարեց: Մինչդեռ նախկինում 800 հեկտա­րի կորստի համար ՊՊԾ գունդ էին գրավում, ապստամբություն անում (նաև դրա, իսկ հիմա որևէ լուրջ իրա­դարձություն տեղի չի ունենում, շատ- շատ՝ զարմանում են, որ զարմանում են): Հանուն ճշմարտության ասենք, որ մի քանի հայհոյախառն գրառում արվեց և վերջ, և գրողները չեն բա­ցառում, որ կան էլի պայմանավորվա­ծություններ, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ են բանակցում Մոսկվայում, ինչ են բանակցում Բաքվի հետ:

Մենք զրուցել ենք նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հա­րաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Բեքարյանի հետ: «Մենք գործ ունենք բացառիկ խայտառակության հետ, որն առաջին դեպքը չէ, երկրորդը չէ, երրորդը չէ: Դա բացառիկ խայտառակություն է՝ բոլոր տեսանկյուններից, քաղաքա­կան, իրավական, բարոյական: Բոլոր իմաստներով սա բացառիկ խայտա­ռակություն է և, իհարկե, մյուս կողմից էլ սա մեկ անգամ ևս ինքնախոստովանական ցուցմունք է հետագայի համար՝ իրավական գործընթացների տեսանկյունից»:


Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա Բեքարյանն արձա­նագրում է. «Եթե քաղաքական ուժե­րը, մեկը՝ արագ, մյուսը՝ դանդաղ, մյուսը՝ հապճեպ, մյուսը՝ խորքային, եթե ոչ ուղղակի, բայց անուղղակի, հանդես է գալիս գոնե ինչ-որ դեմքերի ու ներկայացուցիչների անունից: Ինչ վե­րաբերում է հասարակությանը, ապա ցավով արձանագրում եմ, որ հասարակությունը սովորում է նրան, որ կարող է չունենալ պետական իշխանություն և չունենալ պետություն»: Նա ասում է՝ սա ցավով եմ նշում, բայց սրան ուրիշ անուն տալ ուղղակի չեմ կարող:

Լավ, ենթադրենք՝ հետագայում իրավական գործընթացներ կլինեն, բայց չէ՞ որ այսօր են ՀՀ սահմանները շագրենի կաշվի նման փոքրանում: Եվ այս պայմաններում ո՞վ պետք է բռնի այդ ձեռքը, որը գրավոր կամ բանավոր պայմանավորվում է: Կարեն Բեքարյանն ասաց. «Եթե մենք ապրեինք իրավական պետության մեջ, այս գործընթացները կասեցնելու իրավական մեխանիզմներ պիտի աշխա­տեին: Բայց շատ լավ պատկերացնում եք, որ այսօր այդպես որևէ կերպ անվանվել չենք կարող, հետևաբար՝ առաջանում է հանրության արձագանքի խնդիրը, որքանով իրական է, որքանով՝ ամբողջական և որքանով՝ կոնսոլիդացված, ինչի հետ կապված էլ արդեն անդրադարձա»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 387 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am