Գրչի հարվածով կլուծեն անցանկալի ռեկտորների հարցերը․ ում ուզեն՝ նրան կնշանակեն

 Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը մասնագիտական և քաղաքական շրջանակներում կրքեր է բորբոքել։ Հատկանշական է, որ գրեթե բոլոր բուհերն ու ակադեմիական կառույցները դեմ են արտահայտվել Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրինագծին։

Օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի խոշորացում, ինչը նշանակում է, որ ներկայումս գործող մի մասը կա՛մ կփակվեն, կա՛մ մի քանի բուհ կմիավորվեն՝ մեկ միասնական համալասարնի կազմում։ Բացի այդ՝ բուհի կառավարման խորհրդի 9 անդամից 5 անդամին նշանակելու է լիազոր մարմնի ղեկավարը, 4-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը (դասախոսական և ուսանողական համակազմից, ինչպես նաև բուհի հետ համագործակցող գործատուներից)։ Գործող օրենքով բուհերի կառավարման խորհուրդներն ունեն նվազագույնը 12 անդամ, որոնց կեսին նշանակում է լիազոր մարմինը, մնացած կեսին՝ 6 հոգուն բուհը։ Սա նշանակում է, որ նոր օրենքի ընդունումից հետո խորհրդի անդամների կեսից ավելին կնշանակվեն ԿԳՄՍ նախարարության կողմից, հետևաբար բուհերում կառավարությունը միշտ կկարողանա ընտրել ռեկտորի յուրային թեկնածուին։

Փաստացի ուսանողների և դասախոսների ներկայացվածությունը կառավարման խորհուրդներում նվազեցվել է, որը, ինչպես արդարացիորեն պնդում են նախագծի ընդդիմախոսները, հետապնդում է քաղաքական նպատակներ։ Ըստ ամենայնի այս տարբերակով իշխանությունները գրչի հարվածով կլուծեն ռեկտորների հարցերը և բուհերի ղեկավար կկարգեն յուրայիններին։ Որքան էլ որ ԿԳՄՍ նախարարը պնդի, թե նման բան չկա, ինքնին հասկանալի է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պետք է օրվա իշխանության քաղաքական թելադրանքով շարժվի, ինչը կրթության պարագայում անթույլատրելի է։ Դրա դառը փորձը դեռևս նախկին իշխանությունների օրոք կար։ Այս իշխանությունները որոշել են նույն բանն անել՝ նոր, ավելի հետադիմական քայլերով։

Մրցույթը հաղթահարած մինչև երեք թեկնածու կարող են խորհրդի որոշումով առաջարկվել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը, որոնցից մեկը կնշանակվի ռեկտոր՝ նրա հետ 5 տարի ժամկետով կնքելով պայմանագիր: Այսինքն՝ նախարարին տրվում է մենաշնորհ․ նա, ում ուզի, կնշանակի ռեկտոր, ինչն անընդունելի է, առավել ևս, որ նոր նախագծով ռեկտորից չի պահանաջվի նույնիսկ դոկտորի գիտական աստիճան։ Մինչդեռ գործող օրենքով՝ ռեկտոր դառնալու համար դոկտոր լինելը պարտադիր է։ Ըստ էության բուհերի կառավարման խորհուրդների առաջարկվող մոդելը մի քանի քայլով հետընթաց է գործող մոդելից և ամբողջությամբ հակասում է մինչ այժմ արված բուհական բարեփոխումների տրամաբանությանը։ Այս տարբերակով պետությունը հստակ միջամտում է բուհի կառավարմանը։ Առաջարկվող կառավարման մոդելը խախտում է բուհերի ակադեմիական ազատությունը, որը հակասում է նաև սահմանադրությանը, քանի որ բուհերն ունեն սահմանադրական ազատություն։

Օրինագծի խնդրահարույց կետերից մեկը վերաբերում է ԳԱԱ-ի կարգավիճակին։ Նախագծով առաջարկվում է «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը ուժը կորցրած ճանաչել, այն փոխարինելով նախագծի համապատասխան հոդվածով, որտեղ ԳԱԱ կարգավիճակը հստակեցված չէ։ Ակադեմիայի կարգավիճակի հարցը թողնվում է կառավարության հայեցողությանը՝ դրանից բխող անցանկալի կանխատեսումներով։ Ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) և ինչպես նաև գիտական կազմակերպության տնօրենի համար սահմանված է տարիքային վերին շեմ՝ նրանց լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է 65 տարին։

Մյուս հարցը, որը մտահոգում է բուհերին, այն է, որ օրենքի նախագծով բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում, որի համար սահմանվում է 3 մլն դրամ պետական վճարում՝ յուրաքանչյուր մասնագիտության համար։ Մյուս վիճահարույց կետը Երևանի պետական համալսարանին հատուկ կարգավիճակ տալն է։ Որպես Հայաստանի բարձրագույն կրթության և մշակույթի բացառիկ նշանակություն ունեցող հաստատություն՝ օրենքի նախագծում առաջարկվում է ԵՊՀ-ին տալ կարգավիճակ՝ գործունեության և ֆինանսավորման առանձնահատկությունների սահմանումը վերապահելով ՀՀ կառավարությունը։ Սա ըստ էության նշանակում է, որ ԵՊՀ-ն կունենա նաև հատուկ ֆինանսավորում, որը որոշակի անհավասարություն է առաջացնում մյուս բուհերի նկատմամբ։
Խնդրահարույց է նաև երկրորդ դոկտորական կոչման հարցը, որը շատերի կարծիքով պետք է չլինի։

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1245 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am