Մանիլայի խաղատանը հարձակումը նախկին պաշտոնյա է իրականացրել
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հարձակումը, որի հետեւանքով 38 մարդ զոհվեց կողոպուտի անհաջող փորձ էր: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի ոստիկանապետ Օսկար Ալբայալդեն: Ինտերֆաքսը գրում է, որ հարձակվողը Ֆիլիպինների ֆինանսական դեպարտամենտի նախկին աշխատակից Ջեսի Կառլոսն է: 2014 թվականին նրան աշխատանքից հեռացրել են ունեցվածքն իշխանություններից թաքցնելու փորձի համար՝ խախտելով պետական ծառայողների ունեցվածքի թափանցիկության մասին օրենքը: Նրան արգելել են պետական պաշտոններ զբաղեցնել եւ զրկել են կենսաթոշակից: Կառլոսը սկսել է խաղատներ հաճախել, բայց միջոցները չեն բավականացրել: Կնոջ խնդրանքով բոլոր խաղատներում Կառլոսի մուտքն արգելված է եղել:
