«Մեղրիի միջանցքը» բացվում է, Սյունիքի օտարման մեկնարկը տրված է

Երեկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ուշագրավ տեղեկություն տարածեցին՝ զանգվածային լրատվության միջոցների համար: Դրանում ասվում է. «Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»:

Փաստորեն, ՀՀ տարածքում հայաստանյան լրատվամիջոցները Սյունիքում իրավիճակ լուսաբանելու համար պետք է ստանան ԱԱԾ-ի համաձայնությունը: Եթե հարցը, միայն անվտանգությանն է վերաբերում, իհարկե, լավ է, որ հայրենի իշխանությունները սկսել են մտածել լրատվամիջոցների անվտանգության մասին: Բայց արդյոք միայն դա՞ է պատճառը...

Նկատենք, որ ԱԱԾ-ի հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրառմամբ հայտնեց, որ Գորիս-Կապան ճանապարհին զրուցել է ռուս սահմանապահների հետ, իսկ նրանք նախկին վարչապետին փաստաթուղթ են ցույց տվել, ըստ որի Երևանի ու Բաքվի միջև ճանապարհային խնդիրներով ստորագրվել է գաղտնի փաստաթուղթ: Ազգային ժողովում վարչապետին հարց ուղղեցին, որին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, ըստ էության, հաստատեց Բագրատյանի տեղեկությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասով:

Այսինքն, եռակողմ հայտարարությամբ Սյունիքով հաղորդակցության մասին է խոսք գնում, դա Հայաստանի տարածքում նախատեսված «անվտանգության միջանցքներից» մեկն է, որը փաստացի նշանակում է Սյունիքի օտարում, կամ ինչպես Փաշինյանն է ասում՝ «անվտանգության նոր համակարգի կառուցում»:

Երեկ իշխանությունները հայտարարեցին, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու: Սա էլ իր հերթին փաստում է, որ Սյունիքի «օտարման» հետևանքով Հայաստանի կառավարությունը ստիպված է պատասխան քայլեր է ձեռնարկում: Մյուս կողմից, էլ, լրագրողների աշխատանքի սահմանափակումը տարբեր «նրբերանգներ» թաքցնելուն ուղղված քայլ է:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը բավական հարցերի է պատասխանում ու ամբողջացնում իրավիճակը Սյունիքի շուրջ:

Նա գրում է.

«- Փետրվարի 6-ին Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի տրանսպորտի գծով աշխատանքային հանձնաժողովը, որի անդամ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, առցանց քննարկում էր կազմակերպել Նախիջևանի մուլտիմոդալ միջանցքի տնտեսական և քաղաքական սպասվելիք հնարավորությունների վերաբերյալ, որի ընթացքում ողջունել էր բացվող միջանցքի փաստը։

- Փետրվարի 3-ին Թուրքիայի տրանսպորտի նախարար Ա. Քարաիսմաիլօղլուն նշել է, որ իր առաջիկա այցելությանը Բաքու կրկին քննարկելու է Նախիջևանի միջանցքի հետ կապված հարցերը։

- Հունվարի վերջին ղազախստանցի փորձագետները հայտնել էին, որ Նախիջևանի միջանցքը նպաստելու է Ղազախստան-Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացմանը և դառնալու է «Նոր մետաքսի ճանապարհ»։

- Փետրվարի 5-ին թուրքական մերձիշխանական HaberTürk լրատվականի լրագրող Չեթիներ Չեթինը, ով Արցախյան երկրորդ պատերազմը լուսաբանում էր առաջնագծից, հղում անելով թուրքական և ադրբեջանական դիվանագիտական աղբյուրների վրա, նշում է, որ Մոսկվայում հանդիպող տրանսպորտային ապաշրջափակման հանձնաժողովի օրակարգային գլխավոր թեման Նախիջևանի միջանցքի բացումն է, որը առաջիկա շաբաթներին կլուծվի։

- Փետրվարի 8-ին թուրքական ANKASAM հետազոտական կենտրոնը հրապարակեց իր ուսումնասիրությունը, որը նվիրված է Նախիջևանի միջանցքին։ Ըստ կենտրոնի՝ միջանցքի բացման հարցը կլուծվի մոտ ժամանակներս։
Այս ցանկը կարող եմ անվերջ շարունակել։

Հավանաբար արդեն կռահեցիք, որ «Նախիջևանի միջանցք» կոչվածը նույն Մեղրիի միջանցքն է։ Մեր հակառակորդները շատ լավ իմանալով, որ Մեղրիի միջանցք անունը ցանկացած մտածող հայի մոտ առաջացնում է զայրույթ և դիմադրություն (իմիջիայլոց, հրապարակվող փորձագիտական նյութերում այդ մասին ևս խոսք կա), այն նրբորեն փոխարինել են «Նախիջևանի միջանցք» անվամբ։ Եվ չնայած ՀՀ տգետների իշխանության բոլոր ջանքերին՝ թաքցնելու մեզանից Մեղրիի միջանցքի բացման փաստը, Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում և այլ աշխարհաքաղաքական միջավայրերում տեղի ունեցող քննարկումներն ու հրապարակվող նյութերը գրեթե կասկած չեն թողնում, որ մեր ապաշնորհ իշխանությունները համաձայնել են Սյունիքի ու Հայաստանի պետականության համար կործանարար Մեղրիի միջանցքի բացմանը»։

Ահա, այսպիսի հետաքրքիր զարգացումներ Սյունիքի շուրջ:

Իր հերթին այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ: «Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների հաշվին», - ավելացրել է նա: Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանական զինվորականների ներկայությունով շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը. «Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6228 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am