Վրաստանի վարչապետն ընդունել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին
Վրաստանի և Թուրքիայի վարչապետները մոտ ապագայում կանցակցնեն ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը: Այդ մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, գրում է «Գրուիզա օնլայն»-ը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական համագործակցության հիմնական հարցերը և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Մևլյութ Չավուշօղլուն վարչապետի հետ հանդիպման ժամանակ ևս հաստատել է վրացական ապրանքի թուրքական շուկա արտահանման աճին նպաստելու պատրաստակամությունը: Խոսվել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, Հարավկովկասյան էներգետիկ միջանցքի և մի շարք այլ նախագծերի մասին:
