Նոր ահաբեկչություն. Լոնդոնի կամրջի վրա միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մարդկանց
Լոնդոնի կամրջի վրա միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մարդկանց, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Լոնդոնի կամրջով անցնողները տարհանվել են, դեպքի վայր են ժամանել զինված ոստիկաններ: The Telegraph-ի տեղեկությամբ՝ վրաերթի հետևանքով 15-20 մարդ է տուժել: Ականատեսները հայտնում են, որ մի քանի մարդ կամրջի վրա դանակի վնասվածքներ է ստացել: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացրել է կատարվածի մասին:
