Պուտինի անսպառ համբերությունն ու Էրդողանի վտանգավոր կարմիր գիծը

Մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ ղարաբաղյան խնդրի բոլոր ասպեկտների շուրջ, «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար:

«Այսօր հրադադարը պահպանվում է ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից, որը տեղակայված է կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում: Տարածաշրջանում մեր խաղաղապահների ներկայությունը իրադրության կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովման գործոն է ոչ միայն Ղարաբաղում, այլև Բաքվի և Երևանի հարաբերություններում ընդհանրապես: Կցանկանայի միաժամանակ շեշտել, որ հունվարի 11-ի մոսկովյան գագաթնաժողովում ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի առաջնորդները հաստատել են հենց այս ուղղությամբ ընթանալու պատրաստակամությունը: Այս նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ: Խմբի հիմնական խնդիրն է տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակումը: Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունեցել ս.թ. հունվարի 30-ին Մոսկվայում: Հիմա աշխատանքը սկսում են երեք երկրների մասնագետները՝ իրենց ճյուղային մասնագիտացման մասով: Ընդ որում՝ մենք տնտեսական վերականգնման հեռանկարները դիտարկում ենք Հարավային Կովկասի ավելի լայն համատեքստում:

Մոսկվայի ուղերձը հստակ է. ելնում ենք այն փաստից, որ խաղաղությունն ու կայունությունը բխում են տարածաշրջանի բոլոր գործընկերների շահերից, այդ թվում՝ Վրաստանի, Իրանի և Թուրքիայի: «Նրանց աջակցության հույս ունենք Բաքվի և Երևանի նպատակադրությանը հարաբերությունները կարգավորելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան գագաթնաժողովի արդյունքներով պայմանավորվածությունների հունում: Ակնկալում ենք, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերը կօգնեն հեռանկարում բարենպաստ միջավայր ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման ոչ հակամարտային մոտեցումների մշակման համար: Կցանկանայի նշել, որ այս պահանջարկված ձևաչափի առումով մշակված մի շարք սկզբունքներ իրենց արտացոլումն են գտել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում»,- նշել է նա:

Անդրեյ Ռուդենկոն, սակայն, ուշագրավ դիտարկում է արել արևմուտքի կողմից հետխորհրդային տարածքում գործունեության թեմայով: Արևմուտքը ձգտում է հետխորհրդային տարածքը մշտական հակամարտության և լարվածության գոտու վերածել: «Մեր հարևան պետություններում իրավիճակն ապակայունացնելու փորձերը շարունակվում են` դրանց զարգացման վեկտորն արմատապես փոխելու, Ռուսաստանից պոկելու և խորթ արժեքային համակարգի մեջ մտցնելու համար: Մենք տեսնում ենք Արևմուտքի` հետխորհրդային տարածքը մշտական հակամարտության և լարվածության գոտու վերածելու ձգտումը: Մեր խնդիրն այդպիսի քաղաքականությանը հակազդելն է: Ընդ որում, երբեմն մեզ մեղադրում են իբր Խորհրդային Միությունը վերստեղծելու պլանների մշակման մեջ: Դա ճիշտ չէ. Մոսկվան հետևողականորեն պաշտպանում է հավասար և փոխշահավետ համագործակցությունը հետխորհրդային բոլոր երկրների հետ` ապավինելով տարբեր ոլորտներում առկա ավանդական կապերին: Վստահ ենք, որ ԱՊՀ գործընկերները հստակ պատկերացնում են այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք իրենց մեջ պարունակում են դրսից ներշնչված ներքին ցնցումները: Հուսով ենք, որ մեր ընկերները կկարողանան կառուցողականորեն լուծել իրենց առջև ծառացած քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրները: Մեր կողմից մենք բազմակողմանի աջակցություն կցուցաբերենք` օգտագործելով այդ թվում նաև ինտեգրացիոն միությունների` ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի հնարավորությունները»,- ասել է նա:

Իր հերթին ռուս պաշտոնյան շեշտել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կարող էր ակտիվություն դրսևորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման հարցերում: Մոսկվան ելնում է այն փաստից, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի, ասել է Անդրեյ Ռուդենկոն՝ հավելելով. «Նրանք կարևոր ավանդ են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մշակման մեջ, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Սա վերաբերում է թե՛ Լեռնային Ղարաբաղի շուրջը տեղակայված շրջանների վերադարձին Ադրբեջանին, թե՛ փախստականների վերադարձին, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:

Նախկինի պես շարունակում է պահանջարկված մնալ համապարփակ քաղաքական կարգավորման հասնելը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994 թվական) որոշումների համաձայն՝ դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա: «Եռյակը» միջազգային հզոր աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի փոխընդունելի մոտեցումներ մշակելու հարցում, այդ թվում՝ կարգավիճակի հարցերում: Բայց զգուշավոր, չշտապելով, երբ ժամանակը գա: Հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող էին ակտիվություն դրսևորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցառումների ամրապնդման հարցերում: Քաղաքացիական հասարակության շրջանակում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ուղիում հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը»,- նշել է նա:

Ի պատասխան հարցին՝ Մոսկվան մտավախություն չունի՞ արդյոք Ղարաբաղում հակամարտության արդյունքում Անդրկովկասում Թուրքիայի ռազմական ներկայության ուժեղացման առումով՝ հաշվի առնելով Ադրբեջանում ավիաբազաներ կառուցելու Թուրքիայի մտադրությունների մասին լուրերը, Ռուդենկոն նշել է. «Ելնում ենք այն փաստից, որ տարածաշրջանում Անկարայի հետ ռազմական գծով մեր փոխգործակցությունը կառուցվում է հունվարի 30-ից Աղդամի շրջանում գործող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում: Այսպիսի կենտրոնի բացումը դիտարկելով որպես համատեղ ջանքերի լավ օրինակ՝ ուղղված տարածաշրջանում իրադրության կարգավորմանը»:

Փաստացի, Արևմուտքից Ռուսաստանը ավելի մեծ վտանգ է տեսնում, քան հետխորհրդային տարածքում թուրքական ազդեցության ակնհայտ մեծացումից: Հավանաբար, քանի դեռ ուղիղ հակազդեցություն չկա՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ հակված է ցույց տալ փոխշահավետ համագործակցություն, քանի դեռ Թուրքիան հաշվի է նստում ռուսական դիրքորոշումների հետ:

Այսինքն, որ պահից սկսած Էրդողանը կարմիր գծեր հատի՝ Պուտինը կտեսնի թուրքական սպառնալիքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2553 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am