Հարձակումներ Լոնդոնում
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան հարձակումներ են եղել միաժամանակ երեք տարբեր վայրերում՝ Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ շրջանում։ Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մարդկանց, ինչից հետո մեքենայից դուրս են եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա, հայտնում է The Sun-ը: Ոստիկանությունը դեպքի վայրից տարհանել է մարդկանց: Բորոու շուկայի տարածքում անհայտ անձը կրկին դանակով հարձակվել է այցելուների վրա։
