Հասկանում ե՞ք՝ ադրբեջանցիները ոնց ուզում, Սյունիքը ձևում են. Նաիրա Զոհրաբյան (video)
«Ադրբեջանցի զինվորականները GPS-ը գրկած Սյունիքը ոնց ուզում, ձեւում են, գնացեք Ներքին Խնձորեսկ, ոնց ուզում, քանի մետր, քանի կիլոմետր, աջ-ձախ, հյուսիս-հարավ, գալիս են, նույնը Կապանի հարակից բնակավայրերում։ Ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը, երբ այս իշխանությունը ռազմագերիների խնդրով, անհետ կորածների խնդրով, զբաղվում է ընդամենը «գալչկայի» համար»,- ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
