Էմանուել Մակրոնը ծայրահեղ դժգոհ է Թրամփի որոշումից
Ֆրանսիայի նախագահը ծայրահեղ դժգոհ է Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի կայացրած որոշման պատճառով: Այս մասին գրում է «Life.ru»-ն: «Մենք բոլորս պետք է կիսենք պատասխանատվությունը. կրկին մեծ դարձնենք մեր մոլորակը»,- թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը դիմել է գիտնականներին, բիզնեսմեններին ու ինժեներներին և առաջարկել Ֆրանսիա տեղափոխվել, եթե վերջիններս դժգոհ են Թրամփի որոշումից:
