Փաշինյանը միակ «ղեկա­վար» կոչեցյալն է, որ Եռաբլուր է մտնում փախչելով, զրահապատ անձևրանոցների տակ թաքնված․ Գևորգ Պետրոսյան

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությու­նը հանգստյան օրերին հանդիպում էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և եկել այն եզրա­հանգման, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մա­սին նրա առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհր­դարանական ընդդիմության կողմից, իսկ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: Դա, ի վեր­ջո, ինչո՞վ է պայմանավորված, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է իշխանությունների հրա­ժարականը, բայց չի ցանկանում ար­տահերթ ընտրություններ, հետաքրքր­վեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատ­գամավոր Գևորգ Պետրոստանից: Ըստ նրա՝ ընդդիմությունը շարունա­կում է պնդել, որ անիմաստ է Փաշի­նյանի վարչապետության պայմաննե­րում գնալ արտահերթ խորհրդարանա­կան ընտրությունների:

-Եթե Փաշինյանն իրեն թույլ է տալիս, որ ամենահասարակ առիթներով ուժային կառույցներին օգտագործի ժողովրդի դեմ, պատկերացնում եմ, թե ինչ վայրագությունների հանձնարարություն­ներ է տալու ընտրությունների օրը, որպեսզի կարողանա իր իշխանությունն անմա­հացնել: Փաշինյանը որոշ մարդկանց ելույթներից, գնահատականներից այն­քան վախեցած է, որ անգամ ուժային կառույցներն օգտա­գործելու ունակությունը գի­տակցելով՝ հասկացել է, որ իր հանրային վարկանիշն այնքան ցածր է, որ ուղղակի խուսափեց ընտրություն­ներից: Վստահ եմ, որ ընտրությունների պարագայում Փաշինյանը կդիմի ընտրակեղծիքների, քանի որ առանց դրա՝ նա չի կարող դառնալ իշխանություն: Ավելին՝ եթե իրեն պաշտպանող և հանրությանը վիրավորող ֆեյքերը չլի­նեն, ապա առհասարակ վարկանիշ չի ունենա: Մենք չենք ունեցել այնպիսի ղեկավար, որը, վախենալով, անձրևանոցների տակ, զրահապատ մտնի Եռաբլուր: Փաշինյանը միակ ղեկա­վար կոչեցյալն է, որ Եռաբլուր է մտնում փախնելով: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանին տրամադրել է տեղեկատվություն, որից վախեցած՝ հրաժարվել է ընտրություններից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am