Թբիլիսիում Հեյդար Ալիևի հուշաքարին ներկ են լցրել (լուսանկարներ)
Անցյալ գիշեր Թբիլիսիում անհայտ անձը ներկ է լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշաքարին: Այս մասին գրում է «jam-news.net»-ը:
Վրացի լրագրողներն ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստներն արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ցույց են անում ի պաշտպանություն ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլու:
