ՆԱՏՕ-ն չի մերժել Անկարային
ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները չեն մերժել 2018-ին դաշինքի գագաթաժողովն Անկարայում անցկացնելու առաջարկությունը:Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուն, հաղորդում է «ՌԻԱՔ Նովոստին»: «Ի հեճուկս Die Welt-ի պնդումների, ՆԱՏՕ-ի գագաթաժողովն Անկարայում անցկացնելու մեր առաջարկը չի մերժվել: Նման մերկապարանոց պնդումներն ուղղված են մեր երկրի մասին բացասական պատկերացումների ստեղծմանը»,-հայտարարել է Մուֆթուօղլուն:
